23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հիմա, ի՞նչ եք շարունակ շեշտում, Տեր-Պետրոսայնի թոռանը, Տեր-Պետրոսյանի թոռանը, շեշտում եք, որ ի՞նչ անեք». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.

«Ոչ միայն Տեր-Պետրոսյանի, այլ, ՆԱԵՒ Տեր-Պետրոսյանի
մի շարք կայքերից տեղեկացա, որ «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրելու Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռանը՝ արտերկրում ուսանելու համար։

Հարգելիներս, այդ հիմանդրամը կրթաթոշակ է տրամադրելու ոչ թե ՄԻԱՅն Լեւոն Տեր-Պետրոսայնի թոռանը, այլ՝ ՆԱԵւ, նկարում հատիկ-հատիկ հաշվեցի, 31 ուսանող էր կանգնած, մեր երկրի, մեր պետության համար շատ կարեւոր 31 երիտասարդ, որ կգնան, կսովորեն, կվերադառանան եւ առաջ կտանեն մեր երկիրը իրենց գիտելիքով եւ կրթվածությամբ։

Հիմա, ի՞նչ եք շարունակ շեշտում, Տեր-Պետրոսայնի թոռանը, Տեր-Պետրոսյանի թոռանը, շեշտում եք, որ ի՞նչ անեք․․

Բոլորդ գիտեք իմ վերաբերմունքը, կարծիքը, համոզմունքը , տրամադրվածությունը եւ պայքարը նոր իշխանության դեմ, հանուն ավելի լավ Հայաստանի, դա հրապարակային է եւ բաց։ 

Ես իմ կռիվը կռվելու եմ մինչեւ վերջ, բայց՝ սա այդ դեպքը չէ, մի խառնեք երեխաներին մեծական գործերին, ուրախացեք, որ նաեւ Լեւոնի թոռն է սովորող, պրպտող եւ ընդունվել է բարձրակարգ բուհ, ի՞նչ վատ է, ընտիր է, ուրեմն, քաղաքականությունը՝ քաղաքականություն, դա թողեք ինձ, թողեք՝ մեզ, քաղաքական գործիչներիս, իսկ երեխաներին մի խառնեք, մի մթագնեք նրանց քայլերը դեպի կրթություն եւ գիտություն․․

Մի արեք, պարզապես մի արեք, խնդրում եմ, վերջում, եւս մեկ բարեկամական խորհուրդ՝ նայեք բոլոր կրթաթոշակ ստացողների անունները, վստահ եմ, կգտնեք պարզ, հասարակ, սովորական ընտանիքների երեխաներ, որոնք մեր երկրի ապագան են, մեր պետության վաղվա գիտնականները եւ մտավորակնները․․

Եկեք բոլորս միասին սիրով հաջողություն մաղթենք այդ ջահելներին, նաեւ Տեր-Պետրոսյանի թոռանը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ