23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հասել ենք, իջե՜ք. Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասել ենք, իջե՜ք…

Անցումային արդարադատության փաստահավաք հանձնաժողովը Հայաստանում պետք է իրագործի անցումային արդարադատություն։

Տեղյակ լինելով առաջադրված խնդիրներին և նպատակներին, պատկերացնում եմ այդ հանձնաժողովի կազմը, որը պետք է վերջնականապես ավիրի ազգային պետությունը. հայրենի քաղաքացիական հասարակության բոմոնդը, իրավապաշտպանության աստվածներն ու արժեհամակարգային հրեշտակները։

Մի խոսքով, ԱԱԾ ուսումնասիրության օբյեկտ հանդիսացող գրեթե ամբողջ ծաղկաբույլը։

Ոչ մի իրեն հարգող և պրոֆեսիոնալ իրավաբան չի կարող մաս կազմել և գործիք դառնալ Հայկական շահի հետ ոչ մի աղերս չունեցող, մերժված և տապալված օրակարգի իրացմանը, որը թելադրված ու պարտադրված է «հեղափոխության» արտաքին տերերի կողմից։

Սպասենք լյուստրացիայի հաջորդ փուլին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ