06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կարո՞ղ է մեկ էլ որոշեք, որ 1991-ի Անկախության հանրաքվեն չի եղել եւ հայ ժողովուրդը ԱՅՈ չի ասել իր անկախությանը». Մարգարիտ Եսայան

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարո՞ղ է մեկ էլ որոշեք, որ 1991-ի Անկախության հանրաքվեն չի եղել եւ հայ ժողովուրդը ԱՅՈ չի ասել իր անկախությանը

ՀՀ այսօրվա կառավարությունը կարծես ինքը իր գլխին սարքելու վարպետ լինի, կամ էլ՝ ինքն իր ձեռքով «պարապ վախտի» խաղալիք է սարքում ինքն իրեն «զբաղեցնելու» համար, ընդորում՝ զբաղեցնելու՝ ոչնչով։Ահա, մոտ երեք ժամ առաջ տարածվեց հետեւյալ հաղորդագրությունը, մեջբերեմ ամբողջությամբ, որպեսզի , նախ, տարընթերցումների տեղիք չտա, եւ հետո, ոմանց չթվա, թե սա հերթական «հեքիաթն է»։ Կարդացեք սա․«ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման արդյունքում 2020–ի առաջին եռամսյակի ընթացքում ձևավորվելիք Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ փաստեր, որոնք վերաբերվում են 1991-2018 թթ.:Փաստահավաք հանձնաժողովը կհավաքի մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր հետևյալ ոլորտներում.
ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ,
բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ,
գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ,
դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ,
ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,
հանձնաժողովը կդիտարկի խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը, հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Ստացված տեղեկությունները կամփոփվեն զեկույցի մեջ»։

Հիմա, մի քանի հարց․
1, Ինչպե՞ս, ո՞ւմով եւ ի՞նչ սկզբունքով է ձեւավորվելու «Փաստահավաք Հանձնաժողովը»,նախագահը ո՞վ է լինելու, ո՞ր ուժից
2․ Մինչ այս պահը, կամ, մեկ տարի առաջ եղած բոլոր բացահայտումները, փաստերը, ապացույցները, վերը նշված որոշ կետերի մասով, օգտագործվե՞լու են, ինչպե՞ս են օգտագործվելու, ի՞նչ է լինելու դրանից հետո եւ ո՞վ է որոշելու, ո՞ր փաստերն են կարեւոր արդիական եւ որո՞նք պետք է նետել պատմության գիրկը
3․Ո՞վ, ե՞րբ եւ որտե՞ղ է որոշելու փաստերի իսկությունը, որովհետեւ, գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում ամեն «գտնված փաստ» սովորաբար ունենում է իր «հակափաստերը», իրավիճակի համապատասխան փոփոխության պարագայում, ուրեմն, ասացեք՝ ո՞վ կամ ո՞ր կառույցն է լինելու դրանց ստուգաբանությամբ զբաղվողը
4․Վերջում՝ «ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների» հարցը՝ սա գոնե գաղտնիք չէ, եւ արդեն տարիներ շարունակ զոհվածների ծնողները/ի դեպ, հենց 1991-ից ի վեր/ իրենց դառնությունն ու բողոքն են արտահայտում, բոլոր իշխանությունների ժամանակ, հիմա, ո՞նց է լուծվելու այս խնդիրը՝ դատական ո՞ր համակարգով, ի՞նչ գործընթացների արդյունքում, ովքե՞ր են լինելու դատավորները /եւ իրավական եւ քաղաքական իմաստներով/
5․Ի վերջո, ի՞նչ է նշանակում 2020–ի առաջին եռամսյակի ընթացքում, եւ ի՞նչ են նշանակում այս երկարժամկետները, մինչեւ 2023․․․,իբր՝ մինչեւ 2040, հա՞․․․

Ամփոփեմ․

Տպավորություն ունեմ, որ դարձյալ ծամոնի պես ուզում եք ձգել , իբր գործ եք անելու, իբր նախապատրաստվում եք գործ անել, բայց, հարգելի-սիրելիներ ջան, այս մեսիջը այլեւս չի աշխատում, արդեն պարզ է, որ հերթական պոպուլիստական քայլն եք նետում հրապարակ։
Եթե այդպես չէ, աշխատասեր ձեր ջանին մատաղ, մի հատ դուխով գործ արեք, եւ նույն դուխով էլ հայտարարեք, որ ձեր այդ փաստահավաք «բացահայտումների» արդյունքում եւ 1995-96-ի ընտրություններից պիտի խոսեք եւ այսօր ձեր կողքին ինչ-ինչ շահերի համար խունջիկ-մունջիկ անողներին պիտի կախաղան հանեք եւ՝ ինքներդ ձեզ պիտի խարակիրի անեք, ըստ ձեր իսկ կողմից վերը նշված բոլոր ա-ից ե կետերի․․․»:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ