06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պատանի նախարարը, Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հետ կապված նորից մանիպուլյատիվ հայտարարություն արեց

Մեր երկրի Արդարադատության պատանի նախարարը, Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի հետ կապված, մարդկանց մոլորեցնելու նպատակով, այսօր նորից մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ արեց: Նա մասնավորապես նշեց, որ այդ կոնվենցիայի ընդունումից հետո ընտանիք հասկացողությունը չի փոխվելու, և այն ինչպես եղել է, այնպես էլ կմնա տղամարդու և կնոջ միությունը:

Այո, ամեն ինչ ճիշտ է, սակայն պատանի նախարարը մոռացավ նշել, որ այդ կոնվենցիայով փոխվում են տղամարդ և կին հասկացողությունների իմաստները, եթե մինչ այժմ տղամարդն ու կինը ֆիզիոլոգիական հասկացողություններ էին, ապա ըստ այդ կոնվենցիայի տղամարդն ու կինը կդառնան սոցիալ-հոգեբանական հասկացողություններ, այսինքն եթե ինչ որ տղամարդ իրեն կին կհամարի, իսկ ինչ որ կին իրեն տղամարդ կհամարի, ապա պետությունը պարտավոր է լինելու հարգել նրանց ընտրությունը, և, ըստ այդմ, օրինակ երկու տղամարդ իրավունք կունենան իրենց միությունը համարել ընտանիք, քանի որ նրանցից մեկը կհայտարարի, որ ինքը կին է, ու պետությունը պարտավոր է լինելու այդ միությունը գրանցել որպես ընտանիք: 

Թորոս Ալեքսանյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ