Մի փեշ փող է տարել տվել և հիմա հերոսի կեցվածքով ման է գալիս. Համլետ Ղուշչյանը՝ Սամվել Ալեքսանյանին
Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը չի պատրաստվում բողոքարկել իրեն առեւանգելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցնելու մասին որոշումը։
«Բա ի՞նչ էիք ուզում, որ այդ … գործին ընթացք տայի՞ն, մի փեշ փող է տարել տվել և հիմա հերոսի կեցվածքով ման է գալիս, բայց դա կապ չունի, նա պատժվելու է Աստծո կողմից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ղուշչյանը։
Հիշեցնեք՝ հեռուստահաղորդավարը «Հրապարակ» թերթին հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին:
Մամուլ հրապարակման հիման վրա մարտի 29-ին հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։
Համլետ Ղուշչյանը հարցաքննվել էր ապրիլի 17-ին, ավելի ուշ` ապրիլի 30-ին, հարցաքննվել էր նաեւ Սամվել Ալեքսանյանը: Հունիսի 5-ին նրանց միջեւ տեղի էր ունեցել առերեսում, բայց քննությամբ մեղադրյալի ինքնությունը պարզել չի հաջողվել։
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ գործի վարույթը կասեցվել է Քրդատօրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։
«Փաստինֆո»-ն փորձեց հեռուստահաղորդավարից ճշտել արդյոք պատրաստվում է բողոքարկել կասեցնելու որոշումը. պատասխանը բացասական էր՝ այն արդյո՞ք ա«Ինձնից, ձեզնից գողացած փողերով, ինձ նման, ձեզ նման մարդկանց վախեցնելով չես կարող ինչ-որ բանի հասնել։ Քոչարյանն էլ էր մեծ-մեծ «փռթում», հիմա որտե՞ղ է»,- ասաց նա։