14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլը ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլը ոչինչ չի մոռացել և ոչինչ էլ չի սովորել

Մարտավարական անհրաժեշտությունից ելնելով` Փաշինյանի իշխանությունը որոշել է իրականացնել «նահանջ երգով» օպերացիան: Իշխանության ներկայացուցիչները ,հասկանալով սպասվող հասարակական հուժկու բռնկումը, հայտարարեցին «Ստամբուլյան կոնվենցիայի» ԱԺ ներկայացնելու հարցը տեղափոխելը հաջորդ տարվան:

Սակայն Փաշինյանը ոչ թե հրաժարվում է տխրահռչակ կոնվենցիան վավերացնելու մտադրությունից ,այլ ` ժամանակ է ձգում և նոր տեսարաններ նախապատրաստում աշնանը: Դա այսպես կոչված հակակոռուպցիոն, իսկ իրականում քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով « անցումային արդարադատություն » օպերացիայի իրականացումն է:

Հասարակությունը ականատես կլինի նոր կրկեսային «շոուների» ` Նիկոլի և նրա միմոսների կատարմամբ,որի ադյունքում Նիկոլը կփորձի ամբողջությամբ յուրացնել և իրենով անել քիչ թե շատ իրենից անկախ դատական իշխանությունը:

Հ.Գ.

Նիկոլը վարչապետության ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: Սա է պետության դժբախտությունը»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ