24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անբռնազբոս բթվելը, չուզողությունը, քեֆ-կնունք–հարսինքը լիովին արտացոլում են Պողոսներին ու խտացված են Նիկոլի մեջ

Սա Հայաստանի Հանրապետության քաղաքական X-ն ու Y-ն է: Կոորդինատային համակարգը: Z-ը այստեղ չկա: Համակարգը գծային է՝ երկչափ: Հետևաբար Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր քաղաքական գործընթացները նույնպես երկչափ են, ծավալ չունեն, զուրկ են բովանդակությունից: Ցանկացած պրոցես ընդամենը X ու Y առանցքներում կոորդինատների գրաֆիկ է:

Սովետի փլուզումը շատ նման է այն պրոցեսին, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Այդ իսկ Սովետի դեմ պայքարող ստեղծագործ ինտելիգենցիան մեկ ակնթարթում ֆինանսավորումից զրկվեց: Տարատեսակ գրողների, նկարիչների և այլ արվեստի գործիչների միությունները ամայացած և բոլորը ստիպված եղան աշխատել շուկայական պայմաններում: Իսկ շուկան ակազվիցը Սոս Սարգսյան ու Խորեն Աբրահամյան չէր պահանջում, այլ պահանջում էր, օրինակ, Հայկո ու «Կարգին Հաղորդում» (մինչ օրս չեմ հասկանում` ո՞նց են էդ եզությունը ոչ միայն դիտում, այլ նաև բոլոր պատեհ առիթներով կիսվում նույնիսկ իմ ընկերներից շատերը, ես էդ անտերը նայելուց ինձ ստոր կենդանի եմ զգում): Տաթևիկ Հովհաննիսյանի փոխարեն մեր քաղաքացիները նախընտրում էին Արամ Ասատրյան: Եռաչափ ջազը չէր մարսվում, դրա փոխարեն երկչափ 6-8ը կլանում էր բոլորին:

Ավանդաբար մեր Պողոսները իրենց ստոր լինելու մեջ մեղադրում են էլիտաներին, առավել հաճախ իշխանավորներին, ինչը իհարկե այս Պողոսապետության օրինաչափ ու նենգ կեղծիքներից է: Լևոն Տեր-Պետրոսյանին ամեն ինչում կարելի է մեղադրել, բայց ոչ մի դեպքում գռեհկության մեջ: Ոչ նա, ոչ իր շրջապատը 6-8-ի մեջ տեղավորվող չէին: Ռոբերտ Քոչարյանը, թեև նմանատիպ սնոբիզմով չէր տառապում, այնուամենայնիվ ջազի սիրահար էր, իր հարսն էլ Սիրուշոն է, ոչ թե Լիլիթ Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանն էլ սին հույսեր ուներ, որ եթե գնա հարսանիքների ու 6-8-ի տակ տժա, Պողոսները իրեն հարազատի պես կընդունեն: Ակնհայտ էր, որ նա դեր էր խաղում, անկեղծ չէ իր` էդ գռեհիկ դրսևորումների մեջ: Առաջին ու դեռևս միակ անկեղծ Պողոսը Նիկոլն է:

Հրագը Նիկոլինն է, Նիկոլն էլ` Հրագինը: Էդ անբռնազբոս բթվելը, քեֆ-կնունք–հարսինքը, լափառոշ կենաց ասելը, չուզողությունը, վնասարարությունը, էդ X-ն ու Y-ը լիովին արտացոլում են Պողոսներին ու խտացված են Նիկոլի մեջ: Իր մեջ դա անկեղծ է, իսկական է, մինչդեռ Լևոնն էլ, Ռոբերտն էլ, Սերժն էլ չէին կարող թաքցնել իրենց մղումը դեպի Z, դեպի եռաչափ կյանք, էդ կեղծավորությունը զգացվում էր:

Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդիկ ապրում են երկչափ կենցաղով, բայց ուզում են եռաչափ մարդկանց կենցաղի բարիքներից օգտվեն: Ու հենց կոնկրետ օգտվեն, ոչ թե միանան կամ ձուլվեն: Սովետը այս իրականությունը գրաքննել էր, չէր թողնում, որ սա ի հայտ գար, որ մարդիկ իրանց իրական դեմքը տեսնեն: Մարդկանց ասում էին, որ նրանք Սոս Սարգսյան են, մինչդեռ իրականում նրանք Մարության Հայկո էին: Ու փաստացի ստացվում է, որ քանի դեռ Հայաստանը ՀԱՆՐԱպետություն է, այն եռաչափ չի լինելու, այն մնալու է պառկող Գասպարիի ու ՀՀԿ տատիի կոորդինատային համակարգում դեպի ցած սլացող գրաֆիկ:

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ