25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժողովրդագրության ոլորտի «խոստումների» պատճառը․ Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը գրում է․

«Մի քանի տարի առաջ գործող իշխանությունները «խոստացան», որ 2040թ. մեր երկրի բնակչությունը «կհասցնեն» 4 մլն-ի։Այս տարի իշխանություններն արդեն 2050-ի մասին 5 մլն բնակչություն խոստացան։

Խոստումների առատությունից ու հաճախականության աճից հասկանալի էր, որ ժողովրդագրության ոլորտում վիճակը լավ չէ։Վերջին անգամ 40 հազարից ավելի երեխա է մեր երկրում ծնվել 2016թ. (պաշտոնական թիվը՝ 40 հազար 638 երեխա)։

Հետո ծնունդների թիվը ամեն տարի պակասում է։ 2018թ., 2017ի- համեմատ, պակասել է 3․2 տոկոսով։Այս գործընթացը, ցավոք, չի կանխվում։ 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ծնունդների թիվը պակասել է 0․9 տոկոսով, իսկ 2017-ի համեմատ՝ 6․2 տոկոսով։ Գուցե սա է ժողովրդագրության ոլորտի «խոստումների» պատճառը»։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ