12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կբերի 10-12 հազար աշխատատեղերի կրճատման. Գաբրիելյան/տեսանյութ/

«Նվազագույն աշխատավարձերի բարձրացումը քաղաքականության կարևորագույն գործիք է, սակայն դա պետք է անել կարելիության սահմաններում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախկին անդամ, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

«Մենք նոր իրողության պայմաններում ունեք ստվերի կրճատում։ Հիմա երբ բոլորը սկսում են ստվերից դուրս գալ և այդ հարկերն էլ տալ, այնպես չէ որ իրենց եկամտաբերության նորման աճում է։  Այսինքն՝ մենք, մի կողմից բոլորին հանելով ստվերից, իրենց ստվերային եկամտաբերությունը կրճատում ենք։ Այդ տեսանկյունից իրենք մեծ տեղ չունեն մեծ ծախսեր վերցնելու իրենց վրա։ Այս առումով  եկամտահարկի տոկոսի  նվազեցումը և նվազագույն աշխատավարձի բարձրացումն ունեն հակադիր ազդեցություն։  Եվ եթե մենք ենթադրում ենք, որ տնտեսվարողների համար ծախսերը կրճատվում են և ավելի մեծ աշխուժություն կլինի,  ապա անմիջապես սրա կիրառումը կարող է դա չբերել»,- ասել է Գաբրիելյանը։
Նրա գնահատականերով՝ դա կբերի մի քանի տասնյակ՝ 10-12 հազար աշխատատեղերի կրճատման։

Շարունակությունը՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ