Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/08/9130033E-E290-4599-9296-231F69ECED11.png)
Թե ինչպես ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ, և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը…
1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան:
Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն` Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահն իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ:
Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր.չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, բազմության առջև ծունկի եկավ, համբուրեց Հայոց հայրապետի աջը, խնդրեց` օրհնի իրեն, հետևորդներին և իր երկիրը` Ամերիկան: Հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ամբողջ Ամերիկայում:
Դժբախտաբար այս դեպքի մասին մեզանում ոչ մի տեղ չգրվեց` հասկանալի պատճառներով(անցյալ դարի 60-ական թթ. Խորհրդային պետության և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմի պատճառով: