«Խաբեց, էսօր էլ խաբեց». բնակիչները դժգոհ են, որ Փաշինյանը չայցելեց Գնդեվազ
Գնդեվազ համայնքի բնակիչները դժգոհ են, որ այսօր վարչապետ Փաշինյանը Ջերմուկ այցի ընթացքում չգնաց Գնդեվազ գյուղ:
«Որ եկել ա Ջերմուկ, խի՞ չի եկել Գնդեվազ», – ասաց քաղաքացիներից մեկը:
«Խաբեց, էսօր էլ խաբեց», – արձագանքեց մյուսը:
Հիշեցնենք, որ առավոտից Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել էր Ջերմուկ: Հրապարակում նրան դիմավորեցին ջերմուկցիները, մինչդեռ նրանց մոտ դժգոհություն առաջացրեց Փաշինյանի որոշումը՝ նրանց հետո խոսելու փոխարեն շրջել տներով ու հանդիպել բնակիչների հետ: