09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ով համաձայն չի՝ թող ինքն իրեն հարց տա. իր համար կարևոր որոշում ընդունելիս՝ ինքը կցանկանա՞ր, որ ոչ կոմպետենտ մարդիկ ազդեին որոշման վրա

Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ գրառումիցս որոշ մարդիկ ֆիքսվեցին «անգրագետ հարևան Պողոսի» վրա։ Գիտեի, որ բուն ասելիքը թողած՝ դա կսկսեն քննարկել։

Էլի եմ կրկնում. այո, կան սպեցիֆիկ գիտելիքներ և տեղեկացվածության որոշակի մակարդակ պահանջող հարցեր, որտեղ հանրաքվեն չի կարելի, ու պայմանական «անգրագետ Պողոսներին» պետք չի դնել որոշում կայացնելու բեռի տակ։ Ու շեշտել էի՝ կոնկրետ դեպքերում։

Միգուցե «անգրագետ» ձևակերպումը կոպիտ էր, համաձայն եմ՝ կարող էի դրա փոխարեն ասել «ոչ բավարար գրագիտության մակարդակ ունեցող» ,բայց էությունը դրանից չէր փոխվի։

Ով համաձայն չի՝ թող ինքն իրեն հարց տա. իր համար կարևոր որոշում ընդունելիս՝ ինքը կցանկանա՞ր, որ ոչ կոմպետենտ մարդիկ ազդեին որոշման վրա։

Մեր խնդիրների մեծ մասը երևի հենց էդտեղ է. բուն խնդիրը կամ ասելիքը թողած՝ ֆիքսվում ենք բառերի կամ անձերի վրա։

Իսկ իմ հարևան Պողոսն ինքն էլ ընդունում է, որ կարևոր հարցերին խառնվելը իր խելքի բան չի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ