Տեր Աստված, դու մարդուն կանչում ես աներևակայելի բարձրության
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/08/920x460-1.jpg)
Տեր Հիսուսն ասաց, «ով Աստծո կամքն է կատարում, նա է իմ եղբայրը և քույրը և մայրը» (Մր. 3:35): Եթե դու կատարում ես Աստուծո կամքը, դու մեր երկնավոր Հոր համար Քրիստոսի եղբայրն ես, քույրն ես, այսինքն՝ Իր զավակն ես՝ Իր որդին: Սա կատարվում է Աստուծո շնորհով: Տեր Աստված, դու մարդուն կանչում ես աներևակայելի բարձրության: Ինչպիսի պատիվ, ինչպիսի սեր, ինչպիսի շնորհ և ինչպիսի ապերախտություն մեր կողմից, եթե չընդունենք:
Եկեք մի պահ պատկերացնենք թե ինչ մեծության ենք կոչված ու ամբողջ եռանդով լծվենք Քրիստոսի պատվիրանները սովորելու և դրանց հետևելու:
Արմեն Հարեյան