Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով. Գեղամ Պետրոսյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/08/F27015B4-B211-43DB-8103-49E2F57931A0.jpeg)
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը գրում է.
«Կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ով իր ամբողջ պատգամավորական գործունեության ընթացքում ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Կոմպետենտությունից է խոսում մարդ, ում նշանակած մարզպետը կոկորդիլոսին թռչունից չի տարբերում։ Կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ում պատգամավորների միակ առավելությունը քայլիստ լինելն է, կոմպետենտությունից է խոսում մի մարդ, ով խորհրդակցություն է անցկացնում անձամբ ու անգամ գաղափար չունի այդ ոլորտի մասին։ Մի խոսքով՝ այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով։
Ի վերջո չմոռանանք՝
ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍՈՒՄ Է ՄԻ ՄԱՐԴ, ՈՒՄ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ Ու ԲԱՆԱԿԻ ՄԱԱՍԻՆ ՄԱՅԿԱ-ՏՌՈՒՍԻԿԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ….»: