28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սա մեզ համար ռազմավարական խնդիր է. Նիկոլ Փաշինյան

«Մենք ՀՀ-ն տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը»,- այսօր Կոտայքի մարզում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է՝ ապահովել այնպիսի պայմաններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Այս աշխատանքը նուրբ է, որովհետև արդյունաբերությանն ու արդյունաբերողներին աջակցելիս՝ պետք է համոզված լինենք, որ իրականացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները հզորացնելու քաղաքականություն, ոչ թե պարզապես նրանց նստեցնում ենք աջակցության վրա՝ թուլացնելով նրանց գործունակությունը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ արդյունաբերության հետ մեկտեղ Կոտայքի մարզում կարող են զարգանալ այլ ուղղություններ ևս.

«Կոտայքը նաև շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի, և կառավարության հաջորդ առաջնահերությունը՝ զբոսաշրջությունը նույնպես Կոտայքում պետք է զարգանա: Նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան Կոտայքի մարզում, կառավարությունն այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որ բարձր տեխնոլոգիական ընկերությունները «ոտի տեղ» անելու հնարավորություն ունենան»:

Վարչապետն անդրադարձավ նաև արդյունաբերական գյուղատնտեսությանը՝ ընդգծելով՝ Կոտայքի մարզն այստեղ ևս մեծ պոտենցիալ ունի.

«Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով՝ նկատի ունեմ, որ գյուղատնտեսության ՕԳԳ-ն պետք է լրջորեն ավելանա, սա մեզ համար ռազմավարական խնդիր է: Ենթադրենք 1 տոննա խաղողի արտադրության վրա աշխատում է 10 մարդ, տեխնոլոգիական զարգացման արդյունքում պետք է մեկ տոննա խաղողի արտադրության վրա աշխատի 2 կամ 1 մարդ, որպեսզի ստացվող եկամուտն ու ներդրվող միջոցները լինեն առավելն արդյունավետ:

Սա մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն է՝ ռացիոնալությունը: Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ սկսած պետական կառավարման համակարգից, վերջացրած մյուս ոլորտներով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ