24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Եգիպտոսում հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ

Եգիպտոսում ավելի քան 5000 հայերից կազմված համայնքի հանդեպ բացառիկ համակրանք ու բարեկամական տրամադրվածություն կա, և հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ: Ինչպես հաղորդում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ներկայացրել են հայ համայնքի ներկայիս վիճակը:
Զարեհ Սինանյանը կարևորել է Համահայկական խաղերին Եգիպտոսի հայ համայնքի համարյա ամբողջ երիտասարդության մասնակցությունը՝ 200 հոգանոց պատվիրակությամբ: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Եգիպտոսի հետ «սփյուռք-սփյուռք» համագործակցության շրջանակներում կապերի սերտացումը:
 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ