08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

«Զիբլոտ Երևան» տրագիկոմեդիան շարունակվում է. գործին խառնվել է Նիկոլ Փաշինյանը

Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության և մաքրության խնդիրը դարձել է համազգային հարց… Այն այնքան կարևոր է դարձել, որ գործին խառնվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին 1,20-րոպեանոց շոու էր կազմակերպել հանրության համար և փորձում էր այդպիսով երևանցիներին և քաղաքի հյուրերին բացատրել, թե ինչու է Հայաստանի մայրաքաղաքը գտնվում այդպիսի հակասանիտարական վիճակում… Իմ սուբյեկտիվ կարծիքով դա նրանց չհաջողվեց. խոսակցությունը գնում էր ընդամենը «բանսարկության» մակարդակում, քանի որ չկար երրորդ՝ «մեղադրյալ» կողմը՝ «Սանիթեքը», որը պետք է այդտեղ լիներ և պատասխաներ ՀՀ վարչապետի ու Երևանի քաղաքապետի բարձրաձայնած խնդիրներին և ենթադրություններին… 

Ու ընդհանրապես, շատ զարմանալի է, որ գրեթե մեկ տարի մայրաքաղաքը ղեկավարող քաղաքապետը նոր է «բացահայտել», որ «Սանիթեքը» զբաղված է սաբոտաժով…  Ի դեպ, պարզվում է՝ Երևանը մաքուր պահելու համար անհրաժեշտ է 50 աղբատար մեքենա… Մեկ տարվա կտրվածքով Երևանի քաղաքապետարանը գնել է ընդամենը 10 մեքենա… Ի ՞նչ է սա նշանակում… Սա պարոն Փաշինյանի «կործանված» Հայաստան ժառանգելու լոկալ՝ «մայրաքաղաքային» տարբերակն է…

Այսինքն` ինչպես պարոն Փաշինյանն է հասարակությանը փորձում համոզել, որ իր կառավարության կողմից շոշափելի հաջողությունների գրանցման բացակայությունը, իբրև թե, պայմանավորված է կործանված երկիր ժառանգելու պատճառով, և մարդիկ պետք է մոտակա ժամանակներում լավ բանի չսպասեն, նույնն էլ պարոն Մարությանն է ցանկանում հասկացնել երևանցիներին, որ աղբից շատ շուտ չեն ձերբազատվելու, իսկ պարոն քաղաքապետի մյուս խոստումների մասին պետք է ընդհանրապես երևի մոռանալ…

Կամ ի՞նչ է նշանակում պարոն Մարությանի այն հայտարարությունը, որ առաջարկել են «Սանիթեքին» խզել պայմանագիրը և նոր մրցույթ հայտարարել, որին «Սանիթեքը» ևս կարող է մասնակցել, բայց վերջիններս դեմ են… Բա Երևանի քաղաքապետարանը որտե՛ղ է ու ինչո՞ւ չի արձանագրում «Սանիթեքի» անգործությունը և դրա հիման վրա չի խզում պայմանագիրը…  Ի դեպ, լավ կլինի՝ այսպիսի շոուների փոխարեն իշխանությունները գործով զբաղվեն, քանի որ այդ շոուներն անելուց Երևանը չի մաքրվի…

Գագիկ Համբարյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ