09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հեչ լավ չի, շատ տապոռային եք աշխատում». Մարգարիտ Եսայանը՝ իշխանությանը

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Արամ Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով»,- սա այն վերնագիրն է, որով տեղեկացվում է, թե ինչի համար է ձերբակալվել Արմեն Աշոտյանի վարորդը, հետո, թվարկվում է, որ էս թվից էն թիվը որպես վարորդ ու օգնական, հետո մեկ այլ դեպքում որպես վարորդ եւ պահակ աշխատելու եւ «առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակությանն օժանդակելու կասկածանքով»։

Բանվո՞ր ու պահա՞կ եւ «խոշոր չափե՞ր», եւ «հափշտաակություն» ու «ձերբակալությո՞ւն», ոչխար պահեք․․․

Մինչ այդ՝  հարց, իսկ որքանո՞վ փոքր չափերի կամ, առհասարակ ինչի մասին էր խոսքը ՊՎԾ-ի ղեկավարի պարագայում եւ ինչո՞ւ նա ցայսօր ազատության մեջ է հերիք չէ, շարունակում է պաշտոնավարել, դա էլ՝ ոչինչ եւ այդ գործի մասին մի ընտիր թավշյա լռություն է տիրում ՀՔԾ-ում, լավ չի, տղերք ջան, հեչ լավ չի, շատ տապոռային եք աշխատում ախր, երկակի չեն է, եռակի են ձեր ստանդարտները։

Եվ եթե ուզում եք ես կամ այլք չմտածեն, թե Արամի դեմ քաղաքական է այս ձերբակալությունը, ուրեմն, մի արեք, պարզապես մի արեք, առհասարակ, թարգեք էդ բռնոցին, ասել եմ չէ՞ կգա պպզոցիի ժամանակը եւ վայ նրան ում կպպզացնեն․․․»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ