13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Երբ գա ձե՛ր ակնհայտ վատնումների համար քրեական գործերի շրջանը, էլի դեմ եմ լինելու կալանքներին․ Ռուբեն Մելիքյան

Նմանատիպ մեղադրանքներով անձին մինչև դատաքննությունը ազատությունից զրկելու պրակտիկային դեմ եմ եղել միշտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդի ձերբակալությանը։

Նրա, գրառման եջ, մասնավորապես, ասված է․

«Աշոտյանի օգնական/վարորդ/ընկեր Արամին ձերբակալել են։ Ինչու։ Ինչ-որ ֆինանսական չարաշահումներ են վերագրում։ Թող քննեն, քավ լիցի։

Լավ, բայց ինչու՞ են ձերբակալել։ (1) Անմիջականորեն ծագած կասկա՞ծ է եղել։ Կարծեք թե՝ ոչ. որքան հասկացա՝ գործը վաղուց են քննում, ու այդ դեպքում կասկածը «անմիջականորեն ծագած» չի լինում։ (2) Գտնվելու վայրը հայտնի՞ չէր։ Խափանման միջոցի պայմա՞ն էր խախտել։ Նույնպես՝ դժվար թե։ Իսկ tertium non datur.

Իսկ քաղաքական բաղադրիչի մասին իմաստ էլ չկա խոսել։ Ամեն ինչ էլ բոլորին պարզ է։

ՀԳ. Երբ գա ձե՛ր ակնհայտ վատնումների համար քրեական գործերի շրջանը, էլի դեմ եմ լինելու ձերբակալություններին ու կալանքներին։ Նմանատիպ մեղադրանքներով անձին մինչև դատաքննությունը ազատությունից զրկելու պրակտիկային դեմ եմ եղել միշտ»։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ այդ ձերբակալությունը բացառապես քաղաքական է եւ կապված է իր անձի հետ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ