02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Միտումնավոր և պարբերաբար չճշտված տեղեկություններ հրապարակելը, ապատեղեկատվությամբ հասարակությանը մոլորեցնելու հնարքները հաճախակի են դարձել. Սերժ Սարգսյանի գրասենյակ

Եթե այս թեմայով կլինի հստակ, հասցեական պաշտոնական հայտարարարութուն, որը կվերաբերի ՀՀ 3-րդ նախագահին, կլինի նաև պաշտոնական մեկնաբանություն:

Միտումնավոր և պարբերաբար չճշտված տեղեկություններ հրապարակելը, ապատեղեկատվությամբ հասարակությանը մոլորեցնելու հնարքները, ցավոք, մեր իրականության մեջ հաճախակի են դարձել:

Եթե որևէ մեկը կարող է պնդել, թե չճշտված տեղեկությունների հիման վրա արված ակնարկը վերաբերում է ՀՀ 3-րդ նախագահին կամ նրա հարազատներին, ապա պետք է իմանա, որ այդպիսի ենթատեքստով ակնարկը, վստահաբար, դրա հեղինակի հերթական զրպարությունն է, հերյուրանք, հրապարակ նետվող և որևէ հիմնավորում չունեցող անպատասխանատու խոսք: Այս մասին ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը՝ արձագանքելով 168.am -ի հարցադրմանը, թե որքանո՞վ կարող է վարչապետի եւ Երեւանի քաղաքապետի երեկ ֆեյսբուքյան լայվում հնչեցրած ակնարկը վերաբերել ՀՀ 3-րդ նախագահին և նրա եղբորը:

Հիշեցնենք, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի աշխատասենյակում ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ուղիղ եթերում անդրադառնալով մայրաքաղաքի աղբահանության և «ՍանիՏեքի» հետ քաղաքապետարանի պայմանագրային հարաբերությունների խնդիրներին, առանց հստակ անուններ նշելու ակնարկել են, թե աղբահանությամբ զբաղվող ընկերությունը չի կատարում պայմանագրային պարտավորությունները, քանի որ այն, ըստ չճշտված տեղեկությունների, կապ ունի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի եղբոր հետ:

«Այստեղ ես, ուրիշ… այդ ամենի հետ կապված՝ ընկերության, իր կապերի, իր մատակարարների հետ կապված ուրիշ տեղեկություններ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես այսօր հարկ էլ չեմ համարում… Եթե մի հատ մտածենք, ասենք՝ Լիբանան, Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որ չգիտեմ…»,-ասաց վարչապետ Փաշինյանը: «Եղբայրը…»,- փորձեց հուշել Մարությանը:

Ն. Փաշինյանը շարունակեց. «Եղբայրը… չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը: Այստեղ նյուանսներ կան: Ամենասկզբից մրցույթի, որ ասում եք կեղծ փաստաթղթեր կան»:

Ապա քաղաքապետը հայտնեց, որ «ՍանիՏեք»ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ հարկերը թաքցնելու համար, ինչին Փաշինյանն արձագանքեց.

«Եթե այդ ամենը հիմնավորվի, ձեր «վերսիան» ավելի է հիմնավորվում, որ գումարներ հանելու պրոցես է: Կարո՞ղ է, որ որոշ մարդիկ հետախուզման մեջ են, Լիբանանում, բան, գումարի կարիք ունեն: Մանավանդ որոշ հաշիվներ կալանքի տակ են, իրենք տենց՝ կազինոյի, Բադեն-Բադենի… փողի կարիք ունեն: Չէ, ես ուղղակի բարձրաձայն մտածում եմ»:

Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի այս ակնարկը ոմանք վերագրեցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և նրա եղբայր Լեւոն Սարգսյանին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ