01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը պաշտոնապես հատեց ռուբիկոնը. Նարեկ Սամսոնյան

Պետական մակարդակով նվաստացում ՍԴ դատավորներին:

Արդեն գիտեք, որ իշխող «հանճարների» թիմը «հանճարեղ» միջոց է գտել ՍԴ նախագահին հեռացնելու ճանապարհին: Ուրեմն էս «մեր ժողովրդի իշխանությունը» որոշել է օրենսդրական նախաձեռնություն բերել համաձայն որի ՍԴ դատավորներին օրինական կաշառք են առաջարկում հրաժարական տալու պայմանով:

Ասում են. «սիրելի դատավորներ, ներկայացրեք ձեր հրաժարականը, մենք ձեզ խոստանում ենք, որ ձեզ մինչև ձեր հրաժականից առաջ առկա պաշտոնավարման ժամկետը կվճարենք էն աշխատավարձը, որը ստանում էիք ու դրան գումարած հետո էլ կտանք ձեր թոշակը»:

Կարճ ասած Նիկոլի թիմը իրա անդամների հետ ա խառնել էս մարդկանց ու ԲԱՑԱՀԱՅՏ ասում է, որ ինքը պատրաստ է այս մարդկանց գնել ու մի հատ էլ մի քանի տարի մեր հաշվին ԿԱՇԱՌՔ տալ նրանց, որ լռեն:

Փաշինյանը պաշտոնապես հատեց ռուբիկոնը` «նոր որակի կոռուպցիոն համակարգ» ձևավորելու համատեքստում: Հիմա արդեն կոռուպցիան օրենքով է, իսկ կաշառքը մեր` հարկատուներիս փողերով: Մինչ այս Փաշինյանի կոռուպցիան դրսևորվում էր Աննա Հակոբյանի հիմնադրամով և պետբյուջեից պարգևավճարներ տալով, իսկ սրանից հետո կոռուպցիան ավելի ինստիտուցիոնալ տեսք կստանա:

Ու հա, հեչ խնդալու չի: Մնում ա հասկանանք ովքեր են էդ կաշառակեր ՍԴ դատավորները:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ