Վերլուծենք խոշոր հարկատուների ցանկը…
Վերլուծենք խոշոր հարկատուների ցանկը…
Առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ է, որը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ամենաթողության ու թալանի պատճառով հայտնվել էր կռախի առաջ և վերագործարկվեց ու սկսեց օր օրի հզորանալ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, դառնալով Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը (այսօր արդեն բոլորը հասկացան, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք փայ չի ունեցել և այսօր էլ չունի հանքարդյունաբերության այդ հսկայում):
Երկրորդ և չորրորդ հորիզոնականները զբաղեցնում են Վարդանյան ընտանիքին պատկանող Գրանդ Տոբակոն և Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը , որոնք ևս ստեղծվեցին և կայացան Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, նախկին նախագահի անմիջական ուշադրության և հսկողության ներքո, ավելին՝ նախագահ Քոչարյանը ծխախոտագործության զարգացմանը զուգահեռ սկսեց ուշադրություն դարձնել Հայաստանում և Արցախում նաև թութունագործության զարգացմանը, որի արդյունքում բազմաթիվ գյուղացիներ գտան իրենց ապրուստը՝ զբաղվելով թութունի մշակմամբ:
Երրորդ հորիզոնականում Գազպրոմ Արմենիան է, որը ևս կայացել և զարգացել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է ամենագազաֆիկացվածը հետսովետական երկրների շարքում. կապույտ վառելիքը մուտք գործեց Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրեր (ի դեպ և Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանը Ռուսաստանից ձեռք էր բերում շուկայական գնից բավականին էժան գազ, իսկ ընդդիմադիր Նիկոլը պնդում էր, որ հնարավոր է ավելի էժան գազ գնել Ռուսաստանից, բայց գալով իշխանության գազի գինը ոչ միայն չիջավ, հակառակը՝ թանկացավ և կարող է էլի թանկանալ):
Հինգերորդ տեղում Գեոպրոմայնինգ Գոլդն է, որը ևս Հայասնաում իր գործունեունությունը սկսեց Ռոբերտ Քոչարյանի և ավելի ընդլայնեց Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում՝ զարկ տալով Հայաստանում հանքարդյունաբերությանը (այս ընկերությանն է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ աշխատում են ավելի քան 1000 մարդ և վերջին 5 տարիների ընթացքում շահույթ չունենալու պատճառով Գեոպրոմայնինգի ղեկավարությունն անընդհատ խնդիր է դրել կանգնենցնելու կոմբինատի աշխատանքները, կամ մեծ թվով աշխատատեղեր փակել, բայց Սերժ Սարգսյանին հաջողվել է լեզու գտնել գործարարների հետ, որպեսզի կոմբինակը չկանգնի և ագարակցիները չմնան գործազուրկ: Ի դեպ Ագարակի կմբինատը ևս Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին հայտնվել էր ֆինանսական կռախի առաջ՝ չէր աշխատում և վերագործարկվեց ու սկսեց աշխատել դարձյալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կամքի արդյունքում):
Եթե ես շարունակեմ վերլուծելով իջնել հարկատուների ցուցակը, ապա կհամոզվեք, իսկ բարձր ինտելեկտ ունեցողներն առանց իմ վերլուծության էլ համոզված են, որ հարկ վճարող առաջատար գրեթե բոլոր ընկերությունները ստեղծվել, զարգացել ու կայացել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանութան տարիներին և սա փաստ է:
Բայս այսօր փաստացի Հայաստանի տնտեսությունը զարգացրած և մեր քաղաքացիներին աշխատանքով ապահոված, պետական բյուջեի մուտքերը 10 անգամ ավելացրած նախկին նախագահը բանտում է, իբր թե երկիրը քանդելու ու թալանելու համար, իսկ Նիկոլն ով որևէ լումա չունի ներդրած Հայաստանի այսօրվա տնտեսության մակարդակի աստիճանին գլուխ է գովում , թե որ ընկերությունը որքան հարկ է վճարել:
Իրոք, որ ժողովրդի հիշողությունը շատ կարճ է, քանզի եթե կարճ չլիներ Հայաստանը զարգացրած Ռոբերտ Քոչարյանն այսօր բանտում հաստատ չեր լինի, իսկ անվերջ սեփական ժողովրդին խաբող, ստերով կերակրող , պոպուլիստը՝ սահմանադրական կարգը տապալելով չէր կարողանա բռնազավթել իշխանությունն ու հայտնվել վարչապետի աշխատասենյակում:
Ի դեպ մինչ Նիկոլի իշխանության բռնազավթումը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգը» լինում էր հարկատուների ցուցակի առաջատար հնգյակում, իսկ այսօր նույն ծավալներով և սֆերաներւմ աշխատող ընկերությունը հնգյակում չէ, հետևաբար վճարում է ավելի քիչ հարկ, քան Սերժ Սարգսյանի ժամանակ, իսկ թե ինչու հարցրեք Նիկոլին:
Թե բա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քանդել են Հայաստանը…
Մենուա Հարությունյան