15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քրեական պատասխանատվության սուբյեկտը լրատվամիջոցը չէ. գլխավոր դատախազ

      ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ, օրերս դատախազության կողմից տարածված հաղորդագրությանը, ըստ որի նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության՝  հանգամանքների բերումով նախնական քննության տվյալների տիրապետող սուբյեկտների համար առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության, վերոնշյալ տվյալների հրապարակումը առաջացնում է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով:

   “Ինձ համար, անկեղծ ասած, շատ տարօրինակ էր, որ այդ հաղորդագրությունը պետք է բուռն քննարկումների կամ շահարկումների տեղիք տար՝ առնվազն նկատի ունենալով հետեւյալը, որ երբ մենք տարածում ենք դատախազության հաղորդագրությունները, մենք տարածում ենք՝ առնվազն ապավինելով իրավական տարրական գիտելիքների առկայությանը, որովհետեւ նախաքննության գաղտնիքի հրապարակումը հանցագործություն է՝ նախատեսված քրեական օրենսգրքով:

Եվ հանցագործության կատարման դեպքում անձինք համապատասխան ենթարկվելու են պատասխանատվության: Եվ այստեղ շատ մեծ գիտելիքներ կամ ջանքեր չէր պահանջվի, եթե որեւէ մեկը հետեւություններ, մեկնաբանություններ, տպավորություններ կիսելուց առաջ ընդամենը դիմեր մասնագետի գոնե խորհրոդին”,-ասաց դատախազը:

Կոստանյանի խոսքով, եթե որեւէ մեկը մեկնաբանություն անելուց առաջ բացեր քրեական իրավունքի ցանկացած դասագիրք, ապա  կհասկանար, որ նախաքննության գաղտնիքի հրապարակման համար պատասխանատվության առնվազն սահմանվում է տվյալ գործով դատավարության մասնակիցների համար:

“Այսինքն՝ եթե այն մասնակիցը, որին հանգամանքի բերումով հասու է դարձել նախաքննության տվյալը, նա այդ տվյալը հրապարակելու համար ենթարկվել է եւ ենթարկվելու է քրեական պատասխանատվության”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ քննարկման առարկա է դարձել լրագրողների կողմից իրենց աղբյուրները չբացահայտելու հանգամանքը, ապա դատախազը չհերքեց, որ դա եւս օրենքի պահանջ է:

“”Զանգվածային լրատվության մասին” օրենքը հստակ սահմանում է, որ լրագրողը պարտավոր չէ, հատուկ ուզում եմ այդ կետի վրա շեշտադրել, պարտավոր չէ հրապարակել իր տեղեկատվության աղբյուրը, այսինքն՝ դա լրագրողնի իրավունքն է. լրագրողը կօգտվի այդ իրավունքից եւ չի հրապարակի, դա լրագրողնի իրավունքն է, լրագրողը կհրապարակի, դա եւս լրագրողի իրավունքն է:

Համենայն դեպս, քրեական պատասխանատվության սուբյեկտը ոչ թե լրատվության միջոցն է կամ լրագրողը, այլ այն սուբյեկտը, ում դատավարության մասնակից լինելու պայմաններում հասու է դարձել տեղեկատվություն, եւ ինքը փորձում է հրապարակել”,-ասաց Կոստանյանը:

Շարունակությունը տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ