Որ մարմինները ականջ չեն դնում ՄԻՊ-ին
Այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Մարդու իրավունքնեի պաշտպան Կարեն Անդրեասյանն ասաց, որ կան պետական մարմիններ, որոնք ականջ չունեն, չեն լսում ու չեն արձագանքում ՄԻՊ-ին, երբ վերջինս խախտումներ է արձանագրում: Քննարկումից հետո լրագրողները հետաքրքրվեցինք, թե որոնք են այդ մարմինները: ՛՛Ես կհրապարակեմ այդ խախտումների վիճակագրությունը, օրինակ՝ Դատական դեպարտամենտը, վերջին օրինակը` տուրք են գանձում, երբ ասում ես ապօրինի տուրք են գանձել… չգիտեմ` լրագրողները իրենք փորձեցի՞ն ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ եմ ասում ես ու ինչ են մեզ արձագանքում: Եթե որևէ մեկը փորձի ժամանակ ծախսել ու կարդա, կտեսնեք, որ ուղղակի ակնհայտ ճշմարտությանը փորձ է արվում երկար-բարակ…այնպես են անում, որ հոգնեք ու չկարդաք խնդրու եմ` կարդացեք ու կհասկանաք, թե ինչ է նշաակում ականջ չունենալ՛՛:
Ինչ վերաբերում է խախտման որոշումներին, ապա ՄԻՊ-ը նշեց, որ կոնկրետ թվեր կան: ՛՛Եթե չեմ սխալվում, 60 խախտման մասին է խոսքը, 30-ը դարձել է 60, այսինքն` կրկանկի աճել են խախտումները, բայց դրանք կոնկրետ մի ոլորտում են’’:
Հարցին, թե ՄԻՊ-ի որ լիազորությունները պետք է ընդլայնել, Անդրեասյանը պատասխանեց. ՛՛Մենք օրենսդրական փաթեթ ենք մշակել, որը ներկայացնելու ենք Արդարադատության նախարարությանը: Ունենք նման խնդիրներ` օրենքը տվել է լիազորություն, բայց մեխանիզմն այնպիսին է, որ չենք կարողանում կիրառել: Մի ուրիշ հարցում ինձ տրվել է գերլիազորություն հանդիսանալ ՕԿԱՏ-ի կանխարգելման միակ մեխանիզմը, ուզում եմ ավելացնել ՀԿ-ներին այնեղ, որ դա լինի մեր ու նրանց համատեղ աշխատանքի արդյունքում, պետք է այնպես անենք, որ իրենց տեղն այդ գործում ամրագրվի՛՛:
Նա շեշտեց, որ մի ուրիշ խնդիր էլ կա՝ խտրականության հետ կապված: ՛՛Երբ մարդիկ մեզ դիմում են, ու չենք կարողանում ոչինչ անել` իրեն աշխատանքից ազատել են, որովհետև տարեց է, չեն ընդունել, որովհետև կին է, առաջախաղացում չեն ապահովել, որովհետև ազգային փոքրամասանության ներկայացուցիչ է… նման դեպքերում որևէ լիազորություն չունենք՛՛:
Կարեն Անդրեասյանը նաև հայտարարեց, որ դատախազությունն ու դատարանը, որոնք այս համակարգի մեջ ամեն ինչի որոշողն են, լուրջ խնդիրներ ունեն, և այդ խնդիրների մասին շուտով ավելի մանրմասն կանդրադառնան: