23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեր պատասխանը ոչնչի մասին է, դուք ուղղակիորեն ինքնարտահայտվում էիք. Թեհմինա Վարդանյանը՝ փոխքաղաքապետին

«Եթե, օրինակ, սեպտեմբերի 28-ին ունենանք համապատասխան տեխնիկա, պատրա՞ստ ենք սեպտեմբերի 29-ին «ՍանիՏեքի» հետ խզել պայմանագրերից մեկը. խնդրում եմ՝ առանց սար ու ձոր ընկնելու պատասխանել»,- այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հարցրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Ի պատասխան՝ փոխքաղաքապետն ասաց, որ քաղաքապետարանը հակված չէ որևէ սուբյեկտի հետ պայմանագիր խզել, և իրավունք էլ չունի խզել պայմանագիր, եթե պայմանագրի կողմը կատարում է իր ամբողջ պարտավորությունները. «Այս պահի դրությամբ, այո, «ՍանիՏեքը» բազմաթիվ թերացումներով է կատարում  իր պարտավորությունները, և սեպտեմբեր ամսին, չեմ կարող ասել՝ «ՍանիՏեքը» կկարողանա՞ իր պայմանագրային կետերին վերադառնալ և ամբողջությամբ սպասարկել ամբողջ Երևանը, թե՞ ոչ: Իհարկե, եթե պայմանագրի կետերը նորից շարունակի ամբողջությամբ չսպասարկել, այդտեղ պետք է սկսենք մտածել, թե ինչ գործողություններ է իրականացնելու քաղաքապետարանը: Մենք պահանջում ենք, որպեսզի «ՍանիՏեքը» կատարի իր պարտավորություններն ամբողջությամբ»:

Հարցի պատասխանը Թեհմինա Վարդանյանին չբավարարեց. «Հարցս հստակ էր՝ եթե ունենանք շարժակազմ, ե՞րբ ենք պատրաստ խզել պայմանագրերից մեկը, ձեր պատասխանը ոչնչի մասին է, սա պատասխան էր, որտեղ դուք ուղղակիորեն ինքնարտահայտվում էիք»:

Հրաչյա Սարգսյանն ընդգծեց, որ ինքնարտահայտման խնդիր չունի, և խնդրեց Թեհմինա Վարդանյանին ճիշտ ընտրել բառերը.

«Տիկին Վարդանյան, խնդրում եմ՝ բառեր ընտրելուց ճիշտ ընտրեք, եթե չկարողացա ձեզ ներկայացնել ձեր հարցի պատասխանը, ցավում եմ: Չգիտեմ՝ մենք սեպտեմբեր ամսին պայմանագիր խզելո՞ւ ենք, թե՞ ոչ: Առաջնայինը Երևան քաղաքում աղբի մաքրումն է, և քաղաքապետի գլխավորությամբ մենք ամբողջ օրն աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրը լուծենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ