12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԻՊ-ը խնայել է

Ազգային ժողովում շարունակվում է 2013  թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց իրենց կառույցի գրանցած ցուցանիշները և հայտնեց, որ իրենք նախորդ տարի կարողացել են խնայողություն անել: ՛՛Տնտեսում ենք արել, մենք չարչարվում ենք, որ չծախսենք ամբողջը ու խնայենք. այստեղ փոքրիկ, համեստ խնայողություններ եղել են՛՛,-ասաց ՄԻ պաշտպանը: Նա նշեց, որ այդ գումարները իրենք հետ են ուղարկել կառավարության պահուստային ֆոնդ ու դրանից  հատկացվել են համակարգիչներ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն, ըստ պլանի, պետք է 2013-ին ունենար 5200 քաղաքացու դիմում: Անդրեսյանը շեշտեց, որ դրա փոխարեն իրենց ունեցել են 4609 փաստացի դիմում, սակայն սա չի նշանակում, որ իրենց ավելի քիչ թվով քաղաքացիներ են դիմել, այլ նրանց բողոքները խմբավորվել են ու ներկայացվել կոլեկտիվ դիմումի տեսքով: Իսկ դիմած քաղաքացիների թիվը  6809 է եղել:

՛՛Որքան ել չափենք մարդու իրավունքների պաշտպանությունը, արդյունքները թվով չեն չափվում, այլ ստացված դրական զարգացումներով: Ես ինքս միշտ դժգոհ եմ եղել, երբ մեր համակարգային խնդիրները լուծում չեն ստացել կամ մեր նախաձեռնությունները դրական եզրակացություն չեն ստացել: Բայց իմ պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ վերջին ամիսներին մենք արդյունավետ էինք ոչ միայն անհակատական դիմումների պաշտպանության գործում, այլ համակարգային խնդիրների լուծման մեջ՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ