23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դա կարող էր անել միայն խաղաղություն մուրացող, Ադրբեջանի հետ բարեկամություն փնտրող, ադրբեջանցուն սիրող քաղաքացին

Եռաբլուրում պղծել են ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը . .

Հայաստանում, Երևանի սրտում . . .

Դա չէր կարող անել Հայաստանի Հանրապետության Քաղաքացին,

Դա կարող էր անել միայն խաղաղություն մուրացող, Ադրբեջանի հետ բարեկամություն փնտրող, ադրբեջանցուն սիրող քաղաքացին, որը չունի հայրենիք, պետական և ազգային պատկանելություն, որի համար գոյություն չունեն ազգային արժեքներ, իդեալներ, որի համար աշխարհը մեկն է, իսկ ինքը՝ այդ աշխարհի քաղաքացի։

Սա թաքնված հարված էր մեր ազգային ինքնությանը, պետականության հիմքերին, գենետիկորեն պահպանված պայքարելու, զոհվելու, բայց հաղթելու կոդին։

Խորապես համոզված եմ, որ սրբապիղծները շատ լավ հաշվարկել են և՛ թիրախը, և՛ այն վնասելու միջոցը՝ մոմը, որը շատ մեծ ջանքերի գնով հնարավոր կլինելու մաքրել շիրմաքարերի վրայից։

Սա ազգային անվտանգության մարտահրավեր է և յուրաքանչյուրիս հոգու սուրբ պարտքն է զորավիգ լինել և օժանդակել ՀՀ իրավապահ մարմիններին՝ վանդալներին գտնելու և պատվիրատուներին բացահայտելու գործում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ