07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Պարոն Փաշինյան, Ձեր ֆեյսբուքյան գրառումով ինքներդ հաստատեցիք, որ տապալվել եք». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն Փաշինյան, Ձեր ֆեյսբուքյան գրառումով ինքներդ հաստատեցիք, որ տապալվել եք:                                                

Չեմ ցանկանում անդրադառնալ  դրա իրավական կողմին, որը իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ և վայել չէ երկրի ղեկավարի դիրքին և խոսքին: Քաղաքական առումով հասկանալի կլիներ, եթե հաջողվեր զարգացնել երկրի տնտեսությունը, ապահովել կայուն ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, նվազեցնել աղքատությունը,  լավացնել միջազգային կապերը, դժվար թէ նման ոճով դրսևորվեիք: Ցավոք, Ձեր ձախողման արդյունքը լինելու է դիկտատուրան, ինչն  այսօր հայտնի դեպքերից հետո ակնհայտ է:

Զեկուցելով Ձեզ, որ օր օրի Ձեր աջակիցների թիվը նվազում են և մեծանում են ընդդիմադիր գործիչների, լրագրողների, քաղաքացիների թիվը, դուք արձակուրդում գտնվելով անհանգիստ և ոչ կոռեկտ արտահայություններով հաստատում եք այդ փաստը: Հիմա հարց եմ տալիս` երեկ ձերբակալում էիք և ճնշումներ գործադրում ընդդիմադիր ակտիվիստներին և գործիչներին, այսօր ընդիմադիր հայացքներ ունեցող   լրագրողներին և երիտասարդներին անվանում եք ծախված, փաստորեն, ով ընդդիմություն է, ուրեմն ծախված է, իսկ վաղը ի՞նչ կասեք այն բազմահազարավոր քաղաքացիներին, որոնք կկանգնեն և կպահանջեն կատարել Ձեր տված խոստումները:                         

Հ.Գ. Երանի դուք էլ կարողանայիք այս երկրի համար անեյիք այնքան, որքան արեցին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ