11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դուք սովորական ստախոսներ եք, սովորական ժուլիկներ, որ գրավեցիք իշխանությունը եւ հիմա քմծիծաղում եք միամտաբար ձեզ հավատացածների վրա». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքապետը պիտի գնա եւ իր «ծաղկավոր բաբոչկան» հետը տանի

Քաղաքամայրը՝ կեղտի մեջ է, քաղաքամայրը՝ չորացող ծառ ու ծաղկի մեջ է, քաղաքամայրը՝ անճաշակության մեջ է, կեղտը լցվում է մարդկանց տները, փողոցներում համատարած աղտոտություն է, Հանրապետության հրապարակում անճաշակ երաժշտություն, արեւելյան բազարը հազար գլուխ ավելի կարգին է, քան մեր Երեւանի գլխավոր հրապարակը, մայթերը կեղտի մեջ են, առնետները քեֆ-ուրախության։

Ինքներդ չեք կարողանում աշխատել, ձեր չարածի համար մեղավորներ եք «նշանակում», կեղտի մեղավոր «Սանիտեք»-ին եք «նշանակել», բա ծառ ու ծաղկի չորանալու մեղավորն ո՞վ է, դուք ի՞նչ եք անում, այգիները եւ ծաղիկները ինչո՞ւ չեք ջրում, վերելակների հարցը ինչո՞ւ չեք լուծում, խոստացա՞ք չէ, ասացիք նախկինները հենց գնան եւ գաք դուք ձեր հիմար ժպիտներով, ամեն ինչ կկարգավորեք, ասացիք՝ ընդհամենը յոթ քայլ եւ ամեն ինչ օքեյ կլինի, դե, տոտիկ-տոտիկ քայլեք, ինչո՞ւ եք նստել-պապանձվել, գործ չեք կարողանում անել, էլի ու դարձյալ նախկիններին եք մեղադրում, յաա, չէ որ հիմա մուրճն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ, դե զարկեք, զարկեք, մաքրեք-մաքրեք, ջրեք ծառն ու ծաղիկը, վերելակները փոխեք, նորոգեք, ինչ ուզում եք՝ արեք, բայց, աշխատեք։

Դժվա՞ր է, գիտեմ, դե գլուխ հանեք, թե՞ ձեզ թվում էր քաղաքը մաքուր պահելը թիթեռնիկ նկարել է։ Ակնհայտ է, այլեւս, քաղաքապետի աթոռին նստած մարդը չի կարող աշխատել, նրանը միայն սերիալն է եւ իր պլեճ արած կինոները, տափակ հումորներով, չի կարողանում, փոխեք, փոխեք ձեր քաղաքապետին, թող գնա, իր բաբչկեն էլ թող հետը տանի, որ նոր եկողը էդ ծաղկավոր բաբոչկից չվարակվի ծուլությամբ եւ անբաշարությամբ։ Բայց՝ ումո՞վ փոխեք, սնանկ է ձեր կադրային բանկը, նայեք ձեր իսկ ավագանուն, չկա՞ չէ, մարդ, արժանի․․Չկա, պարզից էլ պարզ է։

Պարգեւատրումների թեմային անդրադառնալով ուզում եմ շեշտել՝ նոր իշխանիկներ, քաղաքապետեր, պատգամավորներ, նախարարներ եւ ՝ այլք, բա որ դուք լավն էիք, պուպուշիկ եւ թմբլիկ, ինչու գործ չեք անում, ո՞ւր կորավ ձեր կրեատիվությունը, ինչո՞ւ եկած-չեկած ագահի պես ինքներդ ձեզ պարգեւատրեցիք, ուրախացաք, կորցրի՞ ք ձեր կրեատիվությունը, կորցրիք այնտեղ, որտեղ ձեր վարչապետը իր կախարդական փայտիկն էր կորցրել։ Ախր չեք էլ ունեցել, պարզապես լոպազացել ընկել էիք փողոցները, ի դեպ, այդ ժամանակ փողոցները մաքուր էին եւ ծաղկառատ։

Առաջարկ ունեմ՝ եթե այդքան պուպուշն էիք, ահռելի պարգեւատրումների գումարները, բոլորդ՝ ՊԵԿ-ով, ԱԺ-ով, քաղաքապետարանում, նախարարություններով-բանով միացնեիք, դնեիք իրար վրա, ի լուր հպարտ քաղաքացիների հայտարարեիք, որ դուք ուրիշ եք, եւ էդ պարգեւատրումների գումարները ոչ թե մեջ-մեջ եք անում, այլ, դնում եւ վերելակների հարցն եք լուծում, թեկուզ տասը շենքի, դնում եւ աղբատար մեքենաներ եք գնում, թեկուզ հինգը հատ, դնում եւ փողոցներն եք լպստում, թեկուզ քսան հոգով, մի խոսքով, դրսեւորեիք ձեր կրեատիվությունը։

Չարեցիք, չեք էլ անելու, քանի որ դուք սովորական ստախոսներ եք, սովորական ժուլիկներ, որ գրավեցիք իշխանությունը եւ հիմա քմծիծաղում եք միամտաբար ձեզ հավատացածների վրա, եւ նրանց խեղդում եք կեղտի մեջ, նրանց սպասելիքները աղբախեղդ եք անում․․ Տո, է՞ս չեք․․․իբր ինչ էիք ծաղկավոր բաբոչկով ժպտում, ժպտում էիք, որ ի՞նչ անեիք, որ գայիք եւ քաղաքը կեղտի մեջ թաղեի՞ք ․․․ Ձեզ պիտի մաքրել, այդ նույն կեղտի հետ պիտի մաքրել․․․․»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ