23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը. Ռոբերտ Քոչարյանը խոսել է

Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում… արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Այս մասին «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա եւ վերընտրվելու հեռանկարներ չունի: «Ընդ որում՝ ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից եւ ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված եւ հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ են Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե համաձա՞յն եք քաղաքագետների այն մտահոգությանը, որ Ձեզ մեկուսացնելով եւ ՀՀԿ-ին վարկաբեկելով՝ իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Քոչարյանի հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետեւանքների մեղքը նրա վրա բարդելու փորձ, նախկին նախագահը նշել է, որ բացարձակապես հորինված մեղադրանքներով իրեն ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում:

«Եթե դա միայն սեւեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, եւ նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում»,- եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ