23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ինչպե՞ս է Նիկոլը շարունակում պետության կազմաքանդումը». Մարգարիտ Եսայան

ԱԺ  ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ինչպե՞ս է Նիկոլը շարունակում պետության կազմաքանդումը
 
Ակնհայտ է, որ մեր պետության կազմաքանդումը թեւակոխեց մի նոր փուլ, այլեւս չկա իշխանությունների տարանջատում ,զսպումների ու հակակշիռների մեխանիզմ,եւ չկա իշխանություն՝ առհասարակ, կա միահեծան մեկ անձ, ով ամեն ինչն է եւ գործադիրը, եւ օրենսդիրը եւ դատականը եւ մնացած ամեն ինչը եւ այդ անձը արդեն շուրջ մեկ տարի ներսից է կազմաքանդում պետությունը։ Քայլ առ քայլ, նա երկիրը տանում է դեպի կործանում՝ օրենսդիր մարմինն այլեւս միայն խալի լվացողի իմիջ ունի, գործադիրը՝ հեծանիվ է քշում, իսկ դատականը՝ դատականի մի հատվածը մոռանալով մասնագիտական պատիվ եւ պատվախնդրություն, տեղավորվել է այդ մարդու գրպանում եւ , ինչպես եղել է գրպանային, այսպես գրպանային էլ ապրում է։ Բարեբախտաբար, դատական իշխանության ներսում դեռ կան պարկեշտ, իրենց աշխատանքը եւ մասնագիտության պատիվը բարձր դասող, ոչ մեկին եւ ոչնչի առաջ չստորադասող պրոֆեսիոնալներ, որ պայքարում են եւ կպայքարեն մինչեւ վերջ։ Որքան էլ Նիկոլը կոկորդ պատռի, թե ինքը դատական համակարգի հետ գործ չունի, անիմաստ է, ինքը հենց դրանով էլ զբաղված է՝ դատական համակարգը փորձում է դարձնել իմպոտենտ, եւ դա անում է կացնային մեթոդներով, չթաքցնելով, որ իր ամբողջ մաղձը ուղղված է Քոչարյանի շուրջ ընթացող գործընթացներին։
 
Երբ դատավորը ժամանակին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշում կայացրեց, Նիկոլը լեղապատառ կոչ արեց փակել դատարանների մուտքերը, եւ եղավ այն, ինչ բոլորս տեսանք, աշխարհը տեսավ, միջազգային կառույցները ապշեցին, սրան հետեւեցին եւ Վենետիկի հանձնաժողովի եւ այլ հայտարարություններ ու արձանագրություններ, հիմա էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ է սկսվել եւ շարունակվում է հաշվեհարդար, այս դատավորի աշխատասենյակը խուզարկելուց մինչեւ նրա լիազորությունների դադարեցումը։ Եվ այս քայլերը գալիս են ապացուցելու, որ Նիկոլը կազմաքանդելով մեր պետականության բոլոր կայացած ինստիտուտները, եկել ու դեմ է առել դատականին։ Պարզ էր եւ ակնառու, թե ինչ նպատակով ԲԴԽ-ն փորձեց իրենով անել, այո, միշտ էլ գտնվում ե պատեհպաշտներ, ՍԴ-ի նկատմամբ դեռ հոխորտանքը շարունակվում է, ՍԴ նախագահի ուղղությամբ ինչոր բաներ են փորփրում, հասնելով անգամ ՍԴ նախագահի դպրոցական եւ մանկապարտեզական տարիներին, եւ ահա, նաեւ դատավոր Գրիգորյանի գործը։ Ուրախալի է, դեռ կան պարկեշտ, իրենց մասնագիտությանը եւ առաքելությանը նվիրված, հավատարիմ պրոֆեսիոնալներ, արդեն 50-ից ավելի փաստաբաններ հանձն են առել լինել Դավիթ Գրիգորյանի փաստաբանը այս գործում։ Կարծում եմ պիտի ամբողջ դատաիրավական դաշտը ոտքի կանգնի, մեկ մարդու պես/պատեհապաշտները եւ պաշտոնի համար հոգի տվողները չհաշված/ պիտի կանգնեն եւ պաշտպանեն դատավորին, այդպիսով՝ իրենք իրենց կպաշտպանեն։ Ափսոսում եմ, որ իրավաբան չեմ, բայց եթե լիներ հասարակական պաշտպանի ինստիտուտ, վստահաբար՝ ինքս եւս կստանձնեի այդ գործը։ Մնում եմ իմ համոզմունքին՝ բումերանգը արդեն ետ է պտտվել եւ անասելի արագությամբ սուրում է դեպի ձեզ՝ պարոնայք նոր իշխանիկներ եւ նրանց առաջ ծամածռվողներ։
 
Դուք ոնց եղել եք խամաճիկ, այդպիսին էլ մնացել եք, շատ բան չի փոխվել, ձեր մեջքերը սովոր են ծռմռվել․․Բայց դուք ինձ քիչ եք հետաքրքրում, կարեւորը այս պահին նվիրյալներն եւ եւ ես՝ նրանց կողքին եւ նրանց պաշտպանը․․.»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ