23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանը չի կարող ձեզ անվերջ սպասել. Ձեր ընկերությունը պետք է սթափվի. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»-ին /տեսանյութ/

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից:

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ո՛չ նոր աղբատար մեքենաներ, ո՛չ նոր աղբամաններ ձեռք բերել:

«Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել, և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները: «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը: Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են և ես իրենց շնորհակալ եմ դրա համար, բայց միևնույն է, մենք իրավունք չունենք՝ քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե ձեր, որովհետև ձերը մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում, և կան քաղաքային իշխանություններ, որոնք չեն թույլ տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Մենք մեր կողմից առավելապես աջակցել ենք ձեր ընկերությանը, ամեն ինչ արել ենք, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց եթե դուք չեք ուզում դա, մենք այդտեղ ձեզ չենք կարող օգնել»,- նշել է քաղաքապետը:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 98 շուն, որից չորսին ի պահ են վերցրել կենդանասերները: Քաղաքապետին զեկուցվել է, որ օգոստոսի 8-ին կհայտարարվի հիմնարկի նոր շենքի կառուցման մրցույթը: Կենտրոնը կունենա իր կլինիկան և ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Բենզալցակայաններին կից հեղուկ գազի կետերի ավելացման օրինականությունը պարզելու նպատակով Երևանի քաղաքապետը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարել է իրականացնել գույքագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ