06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Փաշինյանի միակ կրեդոն քաղաքական խաբեությունն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց եւ հիասթափեցրեց իրեն իշխանության բերած հեղափոխական հանրությանը:

Էդուարդ Շարմազանովն այս եզրակացությանը հանգել է` հետեւելով նախորդ երկու օրերին Իջեւան քաղաքում զարգացող իրադարձություններին: Հիշեցնենք, իջեւանցիները փակել էին միջպետական ճանապարհը, քանի որ նրանց արգելվել էր անտառահատումներ իրականացնել: Այնուհետեւ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ եղա, ինչի արդյունքում 13 անձ ձերբակալվել էր: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը «ապօրինության հետ գործարքի չի գնալու» : Իսկ երեկ երեկոյան, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում, քաղաքացիներին այլ լուծումներ են առաջարկվել:

«Ասում էր` դուք բոլորդ վարչապետ եք, եւ դուք եք այսուհետ ամեն ինչ որոշելու: Այդ մարդիկ էլ` ամեն մեկն իրեն վարչապետի տեղ դրած` որոշել են` ազատ օգտվել բնության բարիքներից: Բայց, պարզվում է, Նիկոլն այստեղ էլ «քցեց» ժողովրդին. արդեն միայն ինքն է վարչապետ: Իսկ երբեմնի վարչապետ-ժողովրդից արդեն պատսպարվում է ոստիկանական ուժերով»,- նկատեց Էդուարդ Շարմազանովը: Մեր զրուցակիցը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանից հիասթափությունները շարունակվելու են. «Դա անխուսափելի է, քանի որ Փաշինյանի միակ կրեդոն քաղաքական խաբեությունն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

aravot.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ