13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունները, թե Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը, և «ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը»,- ասաց Թովմասյանը:

Հարցին՝ իսկ ինքն ինչպե՞ս է պատկերացնում լուծումը ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահն արձագանքեց․ «Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ