11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ու՞մ արվեց հեղափոխությունը

Ինչու՞ է ուշանում փոթորիկին հաջորդող անդորրը…

Առհասարակ հետհեղափոխական կյանքում, ինչպես և փոթորիկից հետո, պետք է առնվազն մթնոլորտի առումով իշխեն խաղաղությունն ու անդորրը: Բայց դա կարծես՝ այդքան էլ այդպես չէ:
Ինչու՞ է ժողովուրդը դարձյալ բողոքական, ինչու՞ չի հանդարտվում ազգը, այդ ինչպե՞ս է, որ չեն դադարում (ընդհակառակը՝ անհամեմատ ավելացել են) սոգիալական տարբեր շերտերի ընդվզումները, ինչու՞ է կառավարության շենքի հարակից տարածքը դարձել <<ապստամբների>> ամենօրյա հավաքատեղի, ինջու՞ են պարտաճանաչ ձևով օրը մեջ արգելափակվում հանրապետական նշանակության ճանապարհները, և մինչև ե՞րբ է բարեկեցիկ կյանք ապահովելու՝ հեղափոխական իշխանության խոստումը մնալու որպես օդում կախված անհասանելի պտուղ:
Ինչու՞ այդպես էլ չերևացին օտարերկրյա ներդրողները, կամ ինչու՞ է այդպես բարձրաձայն աղմկում Վենետիկը…
Հանուն ինչի՞ կամ հանուն միայն ու՞մ արվեց հեղափոխությունը…
Թե՞ տեղի ունեցածը պարզ իշխանափոխություն էր, որը, ոգևորությունից, մոլորությունից ու զրկանքների խորացումից բացի, ուրիշ ոչինչ չտվեց հավատավոր ժողովրդին…

Հարցնում է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ