11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Նոր մանրամասներ՝ Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհից

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է քաղաքապետարանից 4 ջրատար և 59 փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ