06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ ամենն էն ժամանակ պիտակավորվեց «բոշայություն». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասում են` չկա չարիք առանց բարիք: Ցավոք հակառակն էլ ա ճիշտ՝ չկա բարիք առանց չարիք: Չկա աշխարհում տենց համակարգ, որ խոտան չունենա: Հայաստանում գործում է մի համակարգ, որը ներդրվել է մի քանի տարի առաջ ու շատ մեծ բարեփոխում է ներմուծել զինված ուժերում ծառայող զինվորների սոցիալական ապահովման գործում: Քաղաքացիների 1000 դրամների շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ փոխհատուցում են ստացել, բազմաթիվ զինվորներ հնարավորություն են ստացել պատշաճ բուժօգնություն ստանալ:

Էդ համակարգում կա սենց մի հատ նրբություն՝ եթե հնարավոր է բուժումը ստանալ Հայաստանում, ապա արտասահմանում բուժումը չի ֆինանսավորվում: Իսկ «բուժումները» տարբեր են լինում, մասնավորապես թերապիաներն են տարբեր լինում: Մինչդեռ օրենքով գործելու դեպքում թերապիայի համար զինվորին արտասահման ուղարկել պետ բյուջեի հաշվին չի կարելի, որորվհետև մասնավորեցված չի թերապիաների տեսակը: Համարվում է, որ թերապիան Հայաստանում էլ կարելի է անել ու կարելի է, բայց ոչ բոլոր տեսակները:

Նման մի դեպք էր եղել Վիգեն Սարգսյանի օրոք, երբ նա դրամահավաք իրականացրեց մի զինվորի համար, ում բուժման համար օրենքով բյուջեից չէր կարող փող տալ: Այդ ամենն էն ժամանակ պիտակավորվեց «բոշայություն»: Հիմա ես չեմ ուզում քաղաքական գնահատականներ տամ ու շահարկեմ թեման: Զուտ ասում եմ` կա մի զինվոր, ում անունն է Հայկ Սեխլիյան: Ապրիլյանի ժամանակ Թալիշում մեր դիրքերը հետ գրավողներից է: Գործուղության ավարտին բեկորային վնասվածք է ստացել: Իրեն պետք է գերմանիա ուղարկենք, որտև միայն այնտեղ նա կվերականգնվի: Խնդրում եմ պատկան մարմիններին շտապ անդրադառնալ այս հարցին: Էս պահին էսքանը:

Հ.Գ. մանրամասները նկարագրող հոդվածը կպոստեմ մեկնաբանություններում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ