23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչքան ուզում եք «բլոկ» արեք` մոլախոտի պես բազմանում են

Այս երեք կետն իմանալն անհրաժեշտ է

Առաջին` 
զոմբիների, միամիտների, ազնիվ անտեղյակների, կիսագրագետների, և անհույս տգետների ուղեղները տարիներ շարունակ ՀՀՇ-ի քաղաքական դիակից ծորացող գարշահոտ տեղեկատվական արտաթորանքով շարունակ լվացող, և այսօրվա պատահականներին ծառայող «Հանրային» հեռուստաընկերությանը, «Արմենիա», «Արմնյուզ», «Շանթ» հեռուստաընկերություններին, «Ազատություն» ռադիոկայանին, «Հայկական ժամանակ»-ին, «1in.am»-ին, «Առավոտ»-ին, «Ժողովուրդ»-ին, «Asekose»-ին, «FACTOR.AM»-ին, «Իրականում»-ին, «A1+»-ին, «24 news»-ին, «Tert.am»-ին, «Շաբաթ»-ին, «ilur»-ին, «Փաստ»-ին վերջերս ովքե՞ր կիսատ պռատ միացան, կասե՞ք… Իհարկե “Armdaily”-ին` իր Արթուրով, և “Armday”-ը` իր Փայլակով: Երկուսն էլ` Գյումրուց: 
Ձեր տեղը «Ասպարեզ»-ն ու «Գալա» TV-ն է, ամոթ ա ասել` «տղաներ»: Համլետ Ղուշչյանն էլ` Ձեզ նվեր:

Թե բա` 90%-ը պատկանում է նախկին իշխանությանը: 
Թե բա` միլիոնավոր դոլարներ են ուզում ծախսել: 
Թե բա` ֆեյքե՜ր, բա՜ն: 
Ամոթ է` ամոթ…
Գոնե Ձեր զոմբիներից ամաչեք:

Երկրորդ`
Գլենդելահայության մի մասը ինչի՞ց է այսպես հիացած

Կարո՞ղ է միայն «Ազատ ու թույն» են նայում, ու «Հայկական ժամանակ», կամ «Առավոտ» են կարդում: Կարո՞ղ է Ֆեյսբուքը Գլենդելում մնացած կայքերն ու թերթերը «բլոկի» տակ է պահում: 
Իսկ եթե ոչ, ապա մի եզրակացություն է մնում` նայում են, բայց` չեն տեսնում, լսում են, բայց` չեն ընկալում, կամ` կարդում են, բայց ոչինչ չեն հասկանում:

Երրորդ`

Վերջին մեկ տարվա գլխավոր զավեշտը

Զոմբապետը բողոքում և դժգոհում էր «ֆեյք»-երից` իր ամենահաստատուն և անդավաճան համակիր հանդիսացող «ընտրազանգվածից»:

Ցինիկության «մասթեր քլասս…»:

Տեսնես մեկը հաշվե՞լ է, թե քանի տասնյակ միլիոն դոլար են ծախսել և ծախսում Զոմբապետի ֆինանսա-քաղաքական հայրերը և նրանց կից լրատվամիջոցները` ֆեյքերի ֆաբրիկաներ հիմնելու և «ֆեյքային հանրությանը» ֆինանսավորելու համար: 
Որ ասում էր «50 հազար աշխատատեղ»` հաստատ սրանց նկատի ուներ:

Ինչքան ուզում եք «բլոկ» արեք` մոլախոտի պես բազմանում են:
Ճիշտը` դրանց գրածը չկարդալն է:

Հետգրություն

Նա, ով այս պայմաններում պնդում է, որ` այս կամ այն հարցի այսպիսի, կամ այնպիսի հանգուցալուծումը «հանրային պահանջ» է.
կամ` ինքն է ապուշ;
կամ` ապուշի տեղ է դնում իրեն լսողին:

Անի Կարապետյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ