Հավաքվեք ԱԺ-ի դիմացը և միասին մի հատ սելֆի արեք. Աշոտյանը՝ ՀԱԿ-ին
Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ՝ մեջբերելով Պարույր Սևակին։ ՛՛Բոլորը կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողներին։ Հիմա Կառավարության ծրագիրը կարդացել են շատերը, ցավոք սրտի հասկացել է մի մասը։ Այս ֆոնի վրա աչք է ծակում, որ որոշ մարդիկ իրենց դրել են Վելակրոայի ազատության տեղը, դուրս են եկել բարիկադներ՝ ցույց տալով իրենց ամբողջ քաղաքական հմայքը՛՛։
Նախարարը կոչ արեց այդ մարդկանց իջնել բարիկադներից, որովհետև դիմացի կողմը զենքով չի եկել այստեղ, այլ՝ պարզած ձեռքով, գիտելիքով և ցանկությամբ միասին կառուցելու այն երկիրը, որի քաղաքացիներն են իրենց: Աշոտյանի խոսքով՝ եթե անգամ ծրագիրը բաղկացած լիներ Քիրոստսի 10 պատվիրաններից՝ էլի կլինեին մարդիկ, որոնք այդ 10 պատվիրանների մեջ կգտնեին արտաքին ճնշումներ, կոռուպցիոն ռիսկեր և այլն։ ՛՛Ակնահայտ է նաև, որ փոխվեց վարչապետը, փոխվել է նաև կառավարությունը և շատ մարդիկ մնում են իրենց տեղերում, ինչ նախորդ Կառավարության ժամանակ, հետևաաբար սիրելի գործընկերներ, խնդիրը անձինք չեն, խնդիրը իրենց համար քաղաքական ուժն է, որի դեմ իրենք պայքարում են և որին դիտարկում են որպես քաղաքական առումով դասակարգային թշնամի՛՛:
Աշոտյանը ներողություն խնդրեց դահլիճում նստած վարչապետից, Գագիկ Խաչատրյանից, և հարցրեց մեղադող ընդդիմադիրներին, թե երկու տարի Հովիկ Աբրահամյանի հետ աշխատելու տարիներին ինչու նման պոռթկումներ չկային։ ՛՛Ցավով եմ ուզում նշել, ոչ մի հեգնանք ասածիս մեջ չկա, իմ ինտերտենային լսարանն արդեն ավելի մեծ է, քան որոշ մարդկանց ընտրազանգվածը, և եթե այդպես շարունակվի այդ մարդիկ 17թ-ին լուրջ պրոբլեմներ են ունենալու՝ ԱԺ գալու, հետևաբար ելույթս ուզում եմ եզրափակեմ շատ կառուցողական, որով դիմում եմ խմբակցություններից մեկին։ Առաջարկում եմ բոլորով, քանի այս կազմով հավաքվել եք ու քանի դեռ խորհրդարանում եք, Աստված գիտի, էլ երբ կլինեք, հավաքվեք ԱԺ-ի դիմացը և միասին մի հատ սելֆի անեք։ Գոնե մի վառ հիշողություն ԱԺ-ում կատարած ձեր աշխատանքից կհիշեք՛՛,-ասաց նա։