Ինչու ՀԱԿ-ը չի ցանկանում համագործակցել
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում արձագանքելով իշխանության կողմից հնչած մեղադրանքին, որ ՀԱԿ-ը մաս չի ցանկանում համագործակցել Կառավարության հետ, սակայն դա ժողովրդի շահերից չի բխում՝ ասաց. ՛՛Մեր պատասխանը հետևյալն է, մենք քաղաքական թիմ ենք և մեր քաղաքական թիմը հայտարարում է, որ դուք ի վիճակի չեք լուծելու Հայաստանի առաջ կանգնած խնդիրները: Մենք չենք վստահում այն Կառավարությանը, որ նշանակվել է ոչ օրինակարգ իշխանության, ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանի կողմից: Մենք ամենևին մասնակից չենք և չենք ուզում հաամգործակցել ոչ լեգիտիմ, կեղծված ընտրություններ անցկացնող քաղաքական ուժի, նրա շտաբի պետի հետ՚՛՛:
Նա նշեց, որ ՛ՙՄարտի 1-ը՛՚ դեռևս կա, ՙ՛Մարտի1-ի՛՚ չպատժվածները դեռևս կան, գոյություն ունեն և Հայաստանը լքում են մարտի մեկի զոհերը, քաղբանտարկյալները, Հայաստանը դատարկվում է:
Այնուհետև նա հավելեց, որ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ձախողումները, շրջանցող անընդհատ խուսափողական քաղաքականությունը բացասական է անդարադառնում Հայաստանի վարկի վրա և Մանուկյանը հարց է տալիս, թե իրե՞նք են մեղավոր Հայաստանի վարկի անկման համար՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրենք իշխանությունների վարած քաղաքականության զոհերն են: ՛՛Մեր ո՞ր առաջարկն եք ընդունել, որ հանդուրժողականության մասին եք խոսում: Երկու տարվա մեջ ասեք մի օրենք որ ընդդիմության բերած նախագիծն է ու հավանության եք արժանացրել, լիքը փաստեր կան: Դուք ո՞ր արդարության, հանդուրժողականության մասին եք խոսում, երբ որ դեպքերը, օրենքները շատ կոնկրետ են, որ ուղիղ որոշակի մարդկանց շահերն եք պաշտպանում ՛՚,- ասաց Արամ Մանուկյանը: