Բազար չի արա. Ազգային ժողովում կրքերը ՛՛թեժացան՛՛ /վիդեո/
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իրարանցում առաջացրեց ԱԺ-ում։ Ելույթի կեսից տեղից արձագանքեց Առաքել Մովսիսյանը, Փաշինյանն էլ պահանջեց լռեցնել նրան։ ՛՛Մի հատ կարգի հրավիրեք հա՞, բազար չի արա՛՛: Հետո անցավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ով Նիկոլ Փաշինյանի հարցը մինչ այդ որակել էր չարաճճիություն։
՛՛ Գալուստ Սահյակյանն ասաց չարաճճիություն բառը, եթե դուք ԱԺ-ի նախագահությունում թոթովախոս եք, բառերը դժվարությամբ եք գտնում ու կապում իրար, սա չի նշանակում, որ ԱԺ-ն պետք է շփոթեք մանկապարտեզի հետ, եթե դուք կշարունակեք ձեզ այդպես պահել, մենք էլ կպահենք համարժեք, որովհետև որոշ պսեվդո դաստիրակաների դասեր տալու հարուստ փորձ ունեք՛՛,-ասաց նա։
ԱԺ նախագահը հակադարձեց. ՛՛Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց՛՛։
Ելույթի ընթացքում Փաշինյանը կրկին անդրադարձավ նախարարների, վարչապետի ունեցվածքին: Փաշինյանը նշեց, թե կոնկերտ Հովիկ Աբրահամյանը անկախության տարիներին գրեթե անդադար պետական պաշտոններ է զբաղեցրել և դարձել է ամենահարուստ սեփականատերերից մեկը։ ՛՛Էս ինչով եք զբաղված։ Առավոտից իրիկուն խոսում են կոռուցիայի մասին, Ձեզ թվումա կոռուպցիան տենց պոզով պոչովա, էսա կոռուպցիան՛՛,-նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ երբ այս Կառավարության ծրագիրը կարդում ես, տպավորություն է, որ իրենց բիզնես ծրագրերն են հաստատում։ Որպես օրինակ նա նշեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերի ձկնաբուծությունը։
՛՛Կառավարությունը գրել է, որ ձկի արտադրությունը պետք է ավելացնի, այս պատմությունը կօգտագործեն, մի երկու մանր-մունր ձկնաբուծներ կան, նրանց էլ կհեռացնեն ու ամբողջը կդարձնեն երեք ընտանիքների սեփականությունը՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ խմբակցությունից ու դրանով ամեն պատմությունը կավարտվի: Հովիկ Աբրահամյանին ասում ենք ոնց եք այդ միլիոններն աշխատել, ասում է հող եմ մշակել։
Պարոն Աբրահամյան համ հող եք մշակել, համ բարձրաստիճան պաշտոնյա եք եղել, եկեք արձանագրենք, որ որպես պաշտոնյա ինչ արդյունք ունենք՝ կրախի առաջ կանգնած երկիր, աղքատություն և ունեք ի դեմս Ձեզ՝ շատ մեծ շահույթներ գյուղատնտեսությունից: Եթե այս փաստերը համադրում ենք, ստացվում է, որ ձեզ մոտ ավելի լավ պամիդոր աճեցնելն է ստացվում, միգուցե դրանով զբաղվեք, հա՞՛՛,-առաջարկեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց: