05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանը քանի գլխանի է ,որ ընդառաջ չգնար Հայաստան –Արցախ միասնությանը».Մարգարիտ Եսայան

Հարցազրույց ՀՀԿ –ական Մարգարիտ Եսայանի հետ:/Մաս 1-ին/

 

-ԱԺ-ում ստեղծվեց ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով ,ձեր կարծիքով կա՞ր նման անհրաժեշտություն, փակ էջեր կայի՞ն:

-Լրատվական դաշտում և քաղաքական շրջանակներում այս հարցը շատ է շահարկվում,իմ անձնական կարծիքը ապրիլյան հանձնաժողովի մասին ասել եմ,իշխանության եկած քաղաքական ուժը կամ անձը,սրանով հերթական տեսարանն է ապահովում,որովհետև ապրիլյան պատերազմում Արցախի պաշտպանության բանակը , հայկական բանակը ,հայ ժողովուրդը, հաղթել է և թշնամու լայնածավալ ագրեսիան ետ ենք մղել:Այստեղ հարցեր կային և այդ հարցրեը անցած տարիների ընթացոում քննարկվել են,դրանք այն հարցրեը չէին,որի համար պետք է հատուկ հանձնաժողով ստեծվեր և քննարկել:Սա հերթական շոուն եմ որակում,մանավանդ ,որ հանձնաժողովը ղեկավարում է մի անձ,որը հայտնի է իրկենսագրությամբ նաև մարտի 1-ի դեպքերի փաստահավաք խմբի հետ կապված:Իրականում գուցե հասարակության այն շերտի համար,որը բավարար ինֆորմացված,տեղեկացված չէ, և դեռ շարունակում է ոգևորված լինել անցած մեկ տարվա փոփոխություններով ,աս աղմկարհույց իրադարձություն է,բայց սա հերթական անգամ ցույց է տալիս ,որ այսօրվա իշխանությունը իրական ,կոնկրետ քայերից խուսափում է:Իրական կոնկրետ քայլերից խուսափելով իր անելիքը տեղավորում է նախկին իշխանություների,իրենցից առաջ եղածների վրա,փորձելով ցեղ շպրտել,քարեր նետել,ինչ- որ բաներ գտնել:Մեկ տարի սա մենք տեսնում ենք,դրա ապացույցներից մեկն այն է,որ իշխող քաղաքական ուժը համագումար արեց,և այդ համագումարում ոչ մի ծրագրային դրույթ չներկայացրեց,խոսեց միայն նախկին իշխանությունների մասին և նույն իշխող քաղաքական ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահը ասաց ,որ ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել,սա նոնսենս է ,աբսուրդ է,երբ կարող է իրեն քաղաքական գործիչ համարող անձը նման հայարարաություն անել այն դեպքում,երբ ՊԲ-ն և հայակական բանակը Արցախից ետ են մղել Ադրբեջանի լայնածավալ,մտածված և շատ մեծ թափ ընդգրկող հարձակումը:Իսկ պատերազմում, բնականաբար ,զոհեր լինում են:Շատ ցավալի է ,որ ես սա ասում եմ և լինում են զոհեր,բայց ,եթե այդ նույն անձը կարողանա ասել մի պատերազմ, որտեղ զոհեր չեն լինում և դրա վրա շեշտը դնել ,աբսուրդ է:Տարածքների զիջման մասին չի խոսվել,դիրքերը պարզապես առաջ են եկել` 800 չարաբաստիկ թվի մասին է խոսքը և վերջերս իմ մի խումբ գործընկերներով Թալիշում էինք ,այն տարածքում,որտեղ դիրքերը առաջ են եկել , Արցախի իշխանությունները Թալիշը վերակենդանացրել է:Ցանկացած եվրոպական գյուղ կամ փոքրիկ քաղաք,բնակավայր այսօր կնախանձի այն ամբողջ ենթակառուցվածներին,որ այսօրվա իշխանությունը` Բակո Սահակյանի գլխավորությամբ իրականացրել է Թալիշում և այդ կուլտուրայի տները ,դպրոցը ,տները,ճանապարհները,մենք դրա մասին լուսաբանեցինք,ներկայայրեցինք:Այդ որ ասում եք՝տարածքներ զիջել պատերազմի ժամանակ, քիչ թե շատ տրամաբանող մարդը պետք է հասկանա,որ պատերազմում շոկոլադ չեն բաժանում,պատերազմի ժամանակ ցավոք զոհեր են լինում, և չգնահատել մեր ՊԲ-ի արածը,աբսուրդ է:

– Դուք էլ էիք քննադատում, ապրիլյան պատերազմից հետո իշխանությունն ասում էր,որ պետք է բացահայտենք,գուցե մինչև վերջ չբացահայտեցիք,և այսօր նոր իշխանության ձեռքը խաղաքարտ եք տվել:

-Ուրախ եմ ,որ դուք ասում եք՝մենք էլ էինք որոշ հարցեր քննադատում,որոշ երևույթներ մեզ էլ դուր չէր գալիս,մենք օբյեկտիվորեն տեսել էինք թերություններ,եթե թվում է,որ այսօրվա հանձնաժաղովը ինչ -որ բան պետք է բացահայտի,չարաչար սխալվում եք:Նախ չկա բացահայտելու բան,որ հենց հանձնաժողովը պետք է բացահատի,հայտնի են նախկին Պնախարարի,գեներալիտետի բոլոր զեկույցները:

-Այսինքն՝այն արտահայտությունը,որ եթե ինչ-որ թեմա ուզում եք փակել, սպանել,ստեղծեք հանձնաժողով ,իրականություն կդառա՞:Մարտի 1-ի ժամանակ էլ կար այդպիսի վիճակ:

-Ձեր դիտարկմամբ հաստատում եք իմ այն ասածը ,որ փոխանակ կոնկրետ գործ անելու,հասարակությանը տված խոստումները կատարելու,այսօրվա իշխանությունը զբաղված է նման տեսարաններ ստեղծելով,հանձնաժողովներ ստեղծելով:

-Դուք էլ էիք ստեղծում,այդ հանձնաժողով ստեղծելը ավանդույթ է:

-Ցանկացած իշխանություն ,երբ բան չի ունենում անելու, հանձնաժողով է ստեղծում:Ես օբյեկտիվ եմ,երբ ՀՀկ խմբակցության պատգամավոր էի,շատ ավելի ընդդիմադիր ելույթներ էի ունենում որոշ երևույթների մասին և իմ դիտարկումները ,քննադատությունը հնչեցնում էի օրվա իշխանությունների,կառավարության հասցեին:

-Տպավորություն է ստեղծվում,որ նախկին իշխանությունը 10 տարվա ընթացքում կարող էր մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերը բացահայտել,որ այսօրվա իշխանությունը ոչինչ չունենար բացահայտելու,այս բեռը թողեց:Մյուս կողմից ապրիլյան պատերազմից հետո ևս բացեր մնացին,գոնե հանության մոտ հարցեր մնացին : Մարտի 1-ի մասով հիմա պատասխան է տալիս երկրորդ նախագահը,ապրիլյան պատերզամից հետո կարող էիք հանձնաժողով ստեղծել,բացահայտեիք և հնարավոր է,որ այսօրվա իշխանությունը ոչ ոքի պատասխանատվության չենթարկեր:

-Կներեք պետք է ասեմ,որովհետև այսօրվա իշխանությունը այդ տրամաբանությամբ չի գնում, հանձնաժողով չի ստեղծում այն բանի համար,որ նախկին իշխանությունը այս կամ այն բանը չի բացահայտել ,այսօրվա իշխանությունը հանձնաժողովները ստեղծում է հերթական տեսարանը,շոուն բեմադրելու համար:Ինքը չունի տեսլական,ես հետևել եմ իշխող քաղաքական ուժի համագումարին,և հերթական անգամ հիասթափությունս մեծացավ,իշխող քաղաքական ուժը իր համագումարում տնտեսական ,առաջընթացին վերաբերող ոչինչ չներկայացրեց:Համագումարի ամբողջ ընթացքը ուղղված էր նախկին իշխանություններին,ուղղված էր այն բանին,որ ինքը հայտարարի,որ իրենք ոչ մի իզմի չեն տիրապետում , սա բացարձակապես քաղաքական նոնսենս է,չի կարող քաղաքական ուժը որևէ գաղափարախոսության կղող չէ,եթե քաղաքական ուժը գաղափարախոսության կրող չէ,ուրմեն այդ ուժը քաղաքական չէ,ուրեմն այդ ուժը իշխանության է եկել այլ նպատակով ,որը քաղաքական չէ, ընդհանարպես անելիք չունի այսօրվա կամ որևէ պետության ներսում,ուղղակի վատնում է այն ամբողջ կապիտալը,որ նախկին իշխանություններից ժառանգել է և այդ ուժը այսօր,ժողովրդական լեզվով երկիրը և պետությունը վարի է տալիս:Դրա համար հանձնաժողով է ստեղծում,մարդկանց ասֆալտին են փռում,մերժում են բոլոր իզմերը,հայտարարում են ,որ Հայաստանը այսօր ժողովրդական է ,աբսուրդ, դրանով մեժելով ամբողջ համաշխարհային,եվրոպական պատմությունը…

-Ինչո՞ւ եք ասում,օրինակ մենք այսօր կարողանում ենք քննադատել:

-Նախորդ իշխանությունների ժամանակ չէիք կարող քննադատե՞լ:

-Անուններ կային,որ մենք չէինք կարող հնչեցնել:

-Հնչեցնեիք:

-Կփակեին հաղորդումը:

-Ծայրահեղացնում եք,նախկին իշխանությունների ժամանակ դուք ավելի ակտիվ էիք,և ավելի համաձարկ:

-Ես առայժմ էլ ակտիվ եմ և համարձակ:

-Դուք տեսնում եք,թե ինչպես է այսօրվա վարչապետը հարձակողական գործողություններ իրականացնում լրատվամիջոների վրա,ինչպես ամիսներ առաջ հայտարարեց,որ մենք չունենք իրենց սպասարկող լրատվամիջոցներ,որը իրականությանը չի համապատասխանում,գոնե իր սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցի և մի շարք այլ լրատվամիջոցների պարագայում ,որոնք կեղծ նյութեր են հրապարակում:Երբևէ Հայաստանում լրատվամիջոցների հանդեպ նման տեռոր չի իրականացվել,ինչպես իրականացնում է այսօրվա իշխանությունը,ընդ որում վարչապետը մասնագիտությամբ և աշխատանքով լրագրող է:

-Ես վստահ եմ ,որ թիրախում չեմ հայտնվի,քանի որ նրա առջև կա նախկին օրինակները,որ եթե հանկարծ որոշի փակել,այպես էլ հեշտ չի անցնի:

-Երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ոստիկանության համապատասխան կոռուցները մտնում էին yerevantoday գրասենյակ,երբ մատ էին թափ տալիս տարբեր լրատվամիջոցների վրա…

-Փորձեր էին…

-Կգնա դրան,եթե այս իշխանությանը երկար տևի, կփակեն և մենք ամեն ինչ պետք է անենք,որ այս իշխանությունը երկար չտևի:

– Հիմա տեսնում ենք,որ ֆեյքեր են ստեղծում,այս իշխանությունը շատ լավ դա օգտագործում է: Նախկիններն էլ այս իմաստով առանձնապես չէին զիջում:Ինչ-որ բաներ կան,որ ձեր առաջնորդները և գործիչները շատ նման են իրար:

-Ցանակացած իշխանություն ինչ-որ եզրեր ունի նմանության,բայց սոցիալական ցանցերի մասին ասեմ,որ այսօրվա իշխանությունը իշխանության է եկել բացառապես սոցցանցերի աջակցությամբ,բազում տեխնոլոգիաների կիրառմամբ,և այդ ֆեյքերի գործարանի գործարկումը այսօրվա իշխանության,վարչապետի մենաշնորհն է,ինքը դրանով եկավ,այսօր փորձում է իշխանությունը դրանով պահել և հայտնվում է շատ ծիծաղելի վիճակում,քանի որ, եթե նկատեցիք,մի քանի օր առաջ նույն Իմ քայլի կողմից հարցում է իրականացվեց սոցցանցում`գոհ եք վարչապետից,և երբ տեսան,որ հակառակ կարծիքը գերակշռում է,մի քանի անգամ կրկին փորձ արեցին Կոկա կոլայի նման,տեսան ,որ չի ստացվում,վարականիշը ահռելի չափով ընկել է:Սոցցանցերով իխշանության եկած ուժը երկար չի կարող :Այսօր յուրաքանչուր տնային տնետեսուհի հեռախոսով քաղաքականությամբ է զբաղվում:

-Հանրությունը կարող է ասել,որ ձեր իշխանությունը այնպիսի բոնուսներ է տվել Նիկոլ Փաշինյանին…

-Մենք Նիկոլ Փաշինյանին բոնուսներ չենք տվել,ես տեղյակ չեմ,հիշում եմ նաև ,որ ժամանակին,երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթներ էր ունենում և երկրի ղեկավարի և իշխող քաղաքական ուժի հասցեին հայհոյախառն,վիրավորական արտահատություններ էր հնչեցնում,նախկին իշխանությունը շատ ներողամիտ էր և երբ որոշ անձինք փորձում էին բողոքել,թե այս ինչ բառապաշար է,որ հնչում է ԱԺ դահլիճում,պատասխանը լինում էր այն,որ ընդդիմություն է,այդքանն էլ չասի:Ես այն ժամանակ էլ հիմա էլ դա չեմ ընդունում,իրականում այս տարիների ընթացքում աճեցրեց ,եկավ հասավ այստեղ և նախկին իշխանությունների և դրսի ուժերի կողմից:Ես անձամբ ոչ,բայց մենք եղել ենք ազատ ,ազատ ենք թողել,որ որպես քաղաքական գործիչ կայանա:

-Ինձ թվաց հենց դուք:

-Մենք նման վատություն մեր ժողովրդին չէինք անի,բայց ազատ էր թողնված,որ ինքը ընդդիմադիր քաղաքական գործիչ կայանա,որևէ մեկը իրեն չէր բռնանում,ինչպես ինքն է այսօր բռնանում,որևէ մեկը չէր կաշկանդում նրա ըննդիմադիր պատգամավորի գործունեությունը,իրական դեմոկրատիան հենց այն ժամանակ էր:Երբ մենք որևէ երևույթի մասին մեր կարծիքը հնչեցնում ենք ,անմիջապես այդ ֆեյքերի գործարաը սկսում է աշխատել,ստանում ենք տեսանյութեր,լուսանկարենր,վինատեկաներ,հայհոյանքներ,սպառանալիքներ:

-Եթե այսօր իրենք դա բանեցնում են,վստահաբար մի օր դա շրջվելու է իրենց կողմը:

-Մեկ տարի շարունակ դա եմ ասում և այդ բումարանգը վստահաբար խփելու է:

-Ապրիլյան պատերազմից խոսեցինք,շատերս մեղադրում ենք,որ Նիկոլ Փաշինյանը այս կամ այն հարցում ծայարհեղ է,նմանության եզրեր են Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության հետ: Նա ըմդառաջ գնաց Հայաստան –Արցախ միասնությանը:

-Կներեք,Նիկոլ Փաշինյանը քանի գլխանի է ,որ ընդառաջ չգնար Հայաստան –Արցախ միասնությանը և բարեկամությանը,ես համամիտ չեմ,ինքը հիմա էլ է ասում,որ հեղափոխություն պետք է,այն խանգարիչ գործողությունները ,որ տեղի ունեցան Հայատանում,այսօր նպատակ ունի իրականացնել նաև Արցախում:Արցախը,որ մշտապես եղել է միասնական,միատարր,այսօր Արցախում էլ տեղային նշանակությամբ հիբրիդային բաներ են բզբզում,գործընթացներ են իրականանում,դա ամենավտանգավորն է: Եթե դա իրենց հաջողի,չնայած կասկածում եմ,որովհետև վստահ եմ որ Արցախի այսօրվա իշխանությունը բավականին կամք և տղամարդկություն կունենա դրա դեմն առնելու,որովհետև սահմանը պահողը իրենք են, սահմանը պահողը Արցախի ժողովուրդն է,և այսօրվա ղեկավարությունը,գեներալիտետը:Բայց տեսեք,թե Նիկոլ Փաշինյանն այսօր ինչ է անում գեներալիտետի հետ, պատերզմ հեղթած գեներալների հետ :

-Ալեն Սիմոնյանն ասաց,որ գողացել են և պետք է պատասխան տան:

-Այդպես հայտարարողները թող նայեն ,թե ինչպես են ապրել,ում գումարներով են մեքենաները քշում,ում գումարներով են այդպես ինքնագոհ հնդկահավի կեցվածով քաղաքում պտտվում,թող ասեն:

-Կա՞ն կոնկրետ փաստեր, ասեք:

-Թող իրենք ասեն,թե ում գուարներով:Արցախը չի կարելի խառնել այս ամենին,Մանվել Գրիգորյանը իմ սիմպատիան չէ,բայց արդյոք կարելիէ պատերազմ հաղթած գեներալին այդ օրը գցել:

-Չհանձնեիք:

-Այդ մարդը առողջական լուրջ խնդիրներ ունի:

-Ինչու միանգամից հավատացիք,հուզվեցիք,մի քանիսը լաց եղան,քվեարկեցիք:

-Ով՞ քվերակեց:

-ՀՀԿ-ի պատագամավորները քվերակեցին,որ պատգամավոր Մանվել Գրիգորյանին հանձնեն :

-Եվ այդ տուշանկաների տեսարանները,մյուս տեսարանները…

Շարունակությունն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

hayeli.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ