10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը /վիդեո/

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլեւս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում եւ վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին եւ արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը:  Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթեւեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր:

Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ 16.4 կմ-ում՝ կոպճային աշխատանքներ:

Նախկին ճանապարհի հետ կապված վարորդների դժգոհությունը մեկն էր՝ մեքենաները շարքից դուրս էին գալիս: Իրենց համար այս ճանապարհն այժմ լավագույն ասֆալտապատ ճանապարհից էլ լավն է:

Համայնքների ղեկավարները գյուղացիների անունից արդեն գոհունակությամբ են խոսում վերականգնված ճանապարհի մասին եւ փորձում մոռանալ նախկին դժվարությունները:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝սույն թվականի  ապրիլի 1-ից տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ են անցել  հանրապետական նշանակության շուրջ 30 ճանապարհներ, որոնց շահագործման եւ բարելավման աշխատանքները կընթանան ըստ սահմանված ժամկետների:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության

լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ