05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հակամարտությունը նոր թափ է հավաքում: Տնտեսագիտականի դասախոսների 80 տոկոսը՝ գործազո՞ւրկ. Հրապարակ

Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի եւ դասախոսական կազմի միջեւ հակամարտությունը նոր թափ է հավաքում։ Ռեկտորի ԺՊ-ի՝ գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է ընթանում, որի պահանջներից մեկն անգլերենի պարտադիր իմացությունն է։ Այս չափորոշիչի պատճառով բուհի դասախոսակազմի 80 տոկոսը կարող է զրկվել աշխատանքից։ Չնայած առարկություններին, թե տնտեսագիտության դասախոսի համար անգլերենի իմացությունը պարտադիր չպետք է լինի, ռեկտորն անդրդվելի է մնացել եւ յուրայինների մոտ հայտարարել, որ այդ ճանապարհով բուհը կազատվի «հետամնացներից»։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը եւ այլ օրենքների, դիմել են դատարան։ Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաեւ ՄԻՊ-ին։ Նրանք  հույս ունեն, որ դատարանը նախ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ