17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կրկնուսույցների եկամուտը չի հարկվում. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, այս պահի դրությամբ 12.346 դիմորդ կա, դիմորդների մեծամասնությունը կրկնուսույցների ծառայություններից են օգտվում՝ պարապելով առնվազն 1-3 առարկա: Աշակերտների մեծամասնությունը, թե մարզերից եւ թե մայրաքաղաքից, չեն կարծում, որ կարող են բուհ ընդունվել առանց պարապելու, չնայած նրան, որ ավագ դպրոցում են սովորում: Նախորդ տարիներին արդեն տարբեր բուհական հաստատություններում սովորող ուսանողները եւս փաստում են՝ առանց կրկնուսույցի մոտ պարապելու հատուկենտ շրջանավարտների է հաջողվում հաղթահարել քննական պահանջները:

Ամեն առարկա իր գինն ունի: Կրկնուսուցման գնացուցակը ամսական 20 հազար դրամից հասնում է մինչեւ 60 հազարի՝ կապված, թե ժողովրդի խոսքով ասած՝ “ինչ պրիստիժ”, համբավ ունեցող կրկնուսույցի մոտ են պարապում՝ ուսուցչի՞, թե՞ դասախոսի: Հետաքրքիրն այն է, որ կրկնուսույցների եկամուտը չի հարկվում. մնում է ստվերում: Եթե օրինակ՝ առնվազն 12 հազար դիմորդի կրկնուսուցման գումարը մատչելի գներով հաշվարկենք, ընդհանուր առմամբ՝ 6,5-7 մլրդ-ը կանցնի:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ