05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ո՞վ է փոխարինելու Րաֆֆի Հովհաննիսյանին. Հրապարակ

“Ժառանգություն” կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին։  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը եւ նշում, որ համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաեւ անակնկալներ են սպասվում։ Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները։ Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը։

Թերթի տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը։ Առայժմ նրանք խուսափում են խոսել այս մասին։ “Թե ով թեկնածությունը կդնի, պարզ կլինի հունիսի սկզբին, երբ տեղի կունենա վարչության նիստը, եւ կհայտարարվի այդ մասին”,-ասաց Լուսինե Պետրոսյանը։

Երեկ “կուլիսային” լուր ստացվեց  նաեւ այն մասին, որ հարցականի տակ է “Ժառանգության” հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում։ Նա հիսաթափված է կուսակցությունից:

 Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ