17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բռնաբարության գործով զոհը դռնբաց նիստ է պահանջելու. Առավոտ

Ա.Ժ-ի հոգեկան վիճակը ծայրահեղ ծանր է: Նա շարունակում է ընդունել հոգեմետ դեղեր, գտնվում է հոգեբանների  հսկողության տակ: Թեմային անդրադարձել է “Առավոտ”-ը:

  Ա.Ժ.-ի գործով դատական քննությունները  շարունակվում են: Մայիսի 21-ին՝ հաջորդ դատական դռնփակ նիստն է, որի ժամանակ ըստ թերթի տեղեկությունների, տուժող Ա.Ժ.-ն միջնորդելու է, որպեսզի դռնափակ դատական նիստը լինի դռբաց, քանի որ  նախքաննությունն իրականացրած մարմինն ակնհայտ ցինիզմ է դրսեւորել նրա նկատմամբ:

  Ա.Ժ-ն 2012 թ.-ի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի բաժին է դիմել՝ հանցագործության մասին հաղորդմամբ:

  Ըստ այդ հաղորդման, 2012 թվականի մայիսի 9-ին “Վալենսիա” հյուրանոցային համալիրում Լ. Ս-ն ծեծի է ենթարկել նրան, զոհի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, զրկել կուսությունից եւ պատճառել մարմնական վնասվածք: Ներկայացված հաղորդման հիման վրա 2012 թ. հունիսի 8-ին Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Կավեյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նա ճանաչվել է տուժող: Սակայն, նույն քննիչի որոշմամբ էլ քրեական գործի վարույթը կարճվել է` Լ. Ս-ի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ