17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Համանախագահների ղարաբաղյան ուիքենդը. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ը գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկա տարածաշրջանային այցն ընթանում է Վաշինգտոնում՝ Կարնեգիի հիմնադրամում հնչած Ջեյմս Ուորլիքի հայտնի ելույթ-ուղերձի խորապատկերի վրա, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի, մանավանդ սեփական ճակատագրով անհանգստացած ԼՂՀ ազատագրված շրջանների ազգաբնակչության վրա։
  

Առավել եւս, որ այցի նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում Ջ. Ուորլիքը հասցրել էր է՛լ ավելի “սրել” իր ելույթի հիմնական, առանցքային գաղափարը՝ ստատուս քվոյի անընդունելիության թեզը, որով զինված էլ նա ժամանեց տարածաշրջան։
  

Բայց արդեն Երեւանում ամերիկյան դիվանագետը արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ լսեց սեփական հարցադրման խորիմաստ պատասխանը. “Իր ապակառուցողական դիրքորոշմամբ, համանախագահների բազմաթիվ առաջարկները մերժելով, Բաքուն խոչընդոտում է բանակցային գործընթացի ա

ռաջընթացին, դրանով իսկ ամեն ինչ անում ստատուս քվոյի պահպանման համար”։
   Այսինքն՝ եթե ամերիկյան կողմը անհանգստացած է ստեղծված կացությամբ եւ անպայման ուզում է փոխել տարածաշրջանային ստատուս քվոն, ապա պետք է ներազդի այն կողմի վրա, որն իր ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է փոխզիջման հասնելու գործընթացին։ 

   Սա փաստորեն դիվանագիտական լեզվով հստակ մեսիջ էր առ այն, որ հայկական կողմը առանց այդ էլ չափից ավելի կառուցողական է, ինչը, սակայն, որեւէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի առաջընթացին, քանի որ ԼՂՀ-ի դեմ ագրեսիա սկսած եւ պարտված Ադրբեջանը վերջին շրջանում իրեն այնպես է պահում, կարծես թե ինքն է դրության տերը՝ ե՛ւ անցած պատերազմի արդյունքների ե՛ւ դրանց հիման վրա ձեւավորված ստատուս քվոյի հարթության վրա։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ