15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՀԿ խորհուրդը ընդլայնվելո՞ւ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը ներկայացել է 5 կիլոյանոց պապկայով՝ մայիսի 24-ի ՀՀԿ համագումարի մասին. ինչ ելույթներ՝ ինչ թեմաներով, ընդմիջումը՝ երթ, ֆուրշեթո՞վ, թե” “բեզ”, ովքեր պետք Է մասնակցեն, հյուրեր լինելո՞ւ են, թե՞ ոչ։ Բոլորը, գլուխներն առած ձեռքերի մեջ, ձանձրացել են 2 ժամ տևած այդ “խորաթայից”։

Բաց է մնացել հարցը. ՀՀԿ խորհուրդն ընդլայնվելո՞ւ, թե՞ ոչ, ոմանք, ասենք՝ Տիգրան Արզաքանցյանը, խորհրդից դո՞ւրս է գալու, որովհետև Հայաստանում չէ։

Թերթի տեղեկություններով՝ այո, Արզաքանցյանը “դուրս է բերվելու”։ Նոր մարզպետներ են հայտնվել, նրանք դառնալո՞ւ են խորհրդի անդամ, թե՞ ոչ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ