05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Շուշան Պետրոսյանը՝ լրագրողներին. ՛՛Բոլորդ անբարոյական եք՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր վիրավորել է ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին: Նախ ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի լրագրողին նա ասել է, որ բոլոր լրագրողներն անբարոյական են: ՛՛Իմ կյանքը կերել եք, բոլորդ անբարոյական եք՛՛,-ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի խոսքով՝ ասել է Պետրոսյանը:

՛՛Չորրորդ իշխանության՛՛ լրագրողին էլ պատգամավորը հորդորել է. ՛՛Գնացիր ստուց՛՛:

ԱԺ հավատարմագրված լրագրողները պարզաբանումների համար փորձեցին դիմել պատգամավորին, սակայն նա շենքում չէ: 

Ի դեպ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը լրագրողներից ներողություն խնդրեց իրենց պատգամավորի նման պահվածքի համար: Ներողություն են խնդրել նաև Հովհաննես Սահակյանը, և ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը՝ Ռուզաննա Մուրադյանից: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ